Մյունխենում անհայտ անձը դանակով հարձակում է իրականացրել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Մյունխեն քաղաքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով մեկ կին է մահացել ստացած վնասվածքներից:
Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Նոյհաուզեն շրջանի բնակարաններից մեկում, որտեղ բնակվելիս է եղել զոհված կինը: Եվս երեք մարդ՝ երկու կին և մեկ տղամարդ, վիրավորում են ստացել:
Տուժել է նաև հարձակում իրականացնողը, որը հարձակումից հետո փախուստի է դիմել: Ոստիկանները որոնում են նրան: Նրա ինքնությունը դեռևս չի պարզվել:
Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունը բացառում է ահաբեկչության վարկածը: Ոստիկանության կարծիքով՝ խոսքը կենցաղային հողի վրա ծագած արտակարգ դեպքի մասին է:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



