10 օր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մոտ դրական դինամիկա կա
ОБЩЕСТВОԱրցախի զորամասերից մեկի դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն արդեն անջատել են արհեստական շնչառության ապարատը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Նրանց փոխանցմամբ, զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Նշենք, որ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել թոքերի եւ կրծքավանդակի շրջանում:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2018թ.-ի հունիսի 7-ին ժամը 23:30-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գեւորգ Խաչատրյանը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



