Իշխանությունները քննարկում են նախարարությունների կրճատման հարցը. Թբիլիսիի քաղաքապետ
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ վաղը կամ հաջորդ օրը հայտնի կդառնա, թե ով է առաջադրվելու կառավարության անդամների պաշտոններին, գրում է 1tv.ge-ն:
Ընդ որում՝ Կալաձեի խոսքերով՝ իշխող թիմը քննարկում է նախարարությունների կրճատման հարցը:
«Իրականացվում է կառավարության ձևավորման գործընթաց: Թիմում սկսվել են այդ հարցի վերաբերյալ քննարկումներ: Շատ շուտով, վաղը-մյուս օրը հայտնի կդառնա, թե ում կներկայացնի վարչապետի թեկնածուն: Ինչ վերաբերվում է նախարարությունների կրճատմանը, ապա թիմում այդ հարցի շուրջ նույնպես քննարկումներ են ընթանում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը Մամուկա Բախտաձեին առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



