ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային
СПОРТԱշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային կազմում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Շվեյցարիայի հետ՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին հրաշալի հարվածով բացել է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն: Առաջին խաղակեսն անցել է հարավամերիկացիների զգալի առավելությամբ:
50-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո պատասխան գոլի հեղինակ է դարձել Ստևեն Ցուբերը՝ գլխի հարվածով գրավելով Ալիսոնի դարպասը: Հանդիպման վերջնամասում բրազիլացիները մի քանի գոլային պահ են ունեցել, սակայն չեն կարողացել հաջողության հասնել:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում Սերբիան նվազագույն հաշվով հաղթել է Կոստա Ռիկային:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



