Ереван, 10.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Քառորդդարյա «պատերազմ». դեռ ի՞նչ շերտեր են բացահայտվելու. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մանվել Գրիգորյանի անվան հետ կապվող բացահայտումները ուղղակի շոկ առաջացրեցին հասարակության շրջանում: Քիչ է ասել, թե կիրակի օրվանից մարդիկ զարմացած են կամ զայրացած: Սրանք այն բառերը չեն, որոնցով հնարավոր է բնութագրել հասարակության ապրումներն ու վերաբերմունքը: Թվում էր՝ շատերին արդեն վաղուց ոչնչով զարմացնել հնարավոր չէ, քանզի մի կողմից մարդիկ շատ բան են տեսել, մյուս կողմից՝ մեծամասնությունն անընդհատ սպասում է նորանոր բացահայտումների: 

Սակայն պարզվում է, որ զարմանալու դեռ շատ երևույթներ կան, որոնք ուղղակի մարդու երևակայությունից, պատկերացումներից դուրս են: Եվ պատահական չէ, որ մեծ մասին ապշեցրել ու զայրացրել էր ոչ այնքան ապօրինի զենքերի առկայությունը, ոչ այնքան ավտոմեքենաների հսկայական հավաքածու ունենալը, որքան զինվորի բաժինը գողանալը, որքան բանակին հասցեագրված օգնությունը յուրացնելը՝ սկսած մի տուփ խտացրած կաթից մինչև շտապօգնության մեքենա: 

Տարբեր որակումներ են հնչում, ընդհուպ հայրենիքի դավաճանություն: Իրավական գնահատական կտան իրավապահները, իսկ սոսկ մարդկային առումով երևի թե բոլոր որակումները ճիշտ են: Ճիշտ են ընդմիջման հարյուր դրամը խնայած ու սահմանին կանգնած զինվորին ուղարկած, մի տուփ խտացրած կաթ կամ թխվածքաբլիթ ուղարկած երեխայի տեսանկյունից, իր վերջին հազար դրամը բանակի համար նվիրաբերող ընտանիքի հոր տեսանկյունից, գուլպա գործող ու սահման ուղարկող տատիկների տեսանկյունից, յուրաքանչյուրիս տեսակետից: Այն տղերքի տեսանկյունից, ովքեր իրենց կյանքը զոհեցին մեր սահմանների պաշտպանության համար, ովքեր իրենց առողջությունը քայքայեցին, ովքեր այսօր էլ շարունակում են սահման պահել, ովքեր ժամանակին Մանվել Գրիգորյանի «ձեռքի տակ» են ծառայել, ովքեր...

Ովքեր կռվեցին, հաղթեցին, բայց հետո արդեն հազիվ գոյություն են քարշ տալիս, հազիվ մի կտոր հաց են վաստակում ընտանիքի համար, պետության «շպրտած» ողորմելի նպաստի հույսին են ապրում: Այնինչ ոմանք գողացան, թալանեցին յուրաքանչյուրի բաժինը, կռված, կռվող զինվորի բաժինը, զավթեցին ինչ հնարավոր էր զավթել, գրավեցին բոլոր պաշտոնները, ինչ հնարավոր էր զավթել ու «վերևից» սկսեցին նայել բոլորիս: Մինչև ցինիզմի ու լկտիության այն աստիճանը, երբ ձեռդ երկարում ես նաև երեխաների հավատին... Եվ այն աստիճանի, երբ կարկամում են անգամ թիմակիցներդ: Ու Աստված մի արասցե, որ կարկամելու էլի շատ դրվագներ ի հայտ գան:

Որովհետև ոչ պակաս սարսափելի է մտածել, պատկերացնել, որ սա միայն մեկ անձի մեկ դրվագի հետ կապված պատմություն է, որ սա այն ամենն է, ինչ ուղղակի մնացել է պահեստներում: Սարսափելի է պատկերացնել, թե նույն այդ անձի հետ կապված ինչ մութ պատմություններ կան, որ դեռ կարող են բացահայտվել, թե իրականում ինչ ահռելի ծավալներով են եղել միայն 2016–ի յուրացումները, որ երկու տարի անց դեռ այսքան մնացել է, թե ինչքան ու ինչեր են յուրացվել, գողացվել ու թալանվել՝ սկսյալ 90–ականների կեսերից: Էլ ավելի սարսափելի է մտածել, թե քանի–քանիսն են խառնված այս պատմությանը (մենակ չէր կարող այս ամենը կազմակերպել), ինչպես նաև, թե էլի քանիսն ու ովքեր են այլ յուրացումներ կատարել, ինչպիսի յուրացումներ, ինչ ծավալների՝ բանակից, երկրից, պետությունից, ժողովրդից, մեր ներկայից ու մեր երեխաների ապագայից: Ու հիմա միայն քառօրյա պատերազմի մասին չէ, որ պիտի խոսենք, այլ փաստացի քառորդդարյա, ու ոչ միայն պատերազմի, այլև «պատերազմի», որը մեր երկրին ու մեր ժողովրդին հայտարարել են «մանվելները»: 

Կարողացանք վեր հանել այդ «պատերազմի» բոլոր էջերը, կկարողանանք նաև իրական պատերազմում շարունակել հաղթել, հաղթել բոլոր արատավոր երևույթներին: Չկարողացանք, Աստված մի արասցե, անցյալի հարցականների վրա կկուտակենք նոր հարցականներ:

AFI назвал ленту продюсера Сева Оганяна одним из лучших фильмов годаЛатвия впервые выделит свыше €2 млрд на оборонные расходы в 2026 годуВ 2026 год — со скоростью Ucom: новогодние предложения стартовалиАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»