Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի
ОБЩЕСТВО«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների կողմից հունիսի 19-ին ժամը 11.00-ին, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 19 շենքի տներից մեկում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Լևոն Գ.-ն և 1992 թ. ծնված Լուսինե Դ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք հունիսի 16-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) պատժի կրումից խուսափելու համար:
Նույն օրը ժամը 13.30-ին, Լևոն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, իսկ Լուսինե Դ.-ն՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
1
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
2
Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»



