Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերը
СПОРТ
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել դարպասապան Անատոլի Այվազովի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Փյունիկ»-ի և «Շիրակ»-ի կազմում:
«Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Բանանց»-ում: Ես այլ առաջարկներ էլ ունեի, սակայն ընտրեցի «Բանանց»-ը, քանի որ երևում է, որ թիմն աճում է: Թիմն իր առջև մեծ խնդիրներ է դնում, և կան հեռանկարներ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ հաճելի է հայտնվել մի թիմում, որն իր առջև մեծ խնդիրներ է դնում: Իմ խնդիրն է աշխատել և ապացուցել, որ կարող եմ օգտակար լինել թիմին: Ես եկել եմ, որ խաղամ և ինձնից կախված ամեն ինչ կանեմ:
Արդեն շատ լավ տպավորություններ եմ ստացել: Տղաներից շատերի հետ նախկինում էլ ծանոթ էի: Բոլոր պայմանները կան աշխատելու համար: Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է»,- ասել է «Բանանց»-ի նորեկ Այվազովը: