Պաշտոնյայի ավտոտնակն ու եկամուտները. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 1 միլիոն 600 հազար դրամով գնել է ավտոտնակ: Փոխառությունները 2017 թ. սկզբին կազմել են 50 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 50 հազար 496:
Դրամական միջոցները կազմել են 16 միլիոն դրամ, 83 հազար ամերիկյան դոլար ու 31 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 11 միլիոն 61 հազար դրամ աշխատավարձից ու 4700 ԱՄՆ դոլար տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
Կինը՝ Հերմինե Գաբրիել յանը, հայտարարագրել է 3347 ԱՄՆ դոլար փոխառություններ, 17 միլիոն դրամ, 170 հազար ԱՄՆ դոլար ու 55 հազար եվրո դրամական միջոցներ ու 900 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում