Թրամփը հանդիպել է այն ընտանիքների հետ, որոնց անդամները սպանվել են ներգաղթյալների կողմից
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի կողմից իրականացվող «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության պատճառով առաջացած ճգնաժամի ֆոնին հանդիպել է այն ընտանիքների հետ, որոնց անդամները սպանվել են անօրինական ներգաղթյալների կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս ամերիկացիները ընդմիշտ բաժանված են իրենց ընտանիքներից, ոչ թե մեկ, երկու օրով, այլ ընդմիշտ, քանի որ նրանք սպանվել են անօրինական ներգաղթյալների կողմից», — իր ելույթում ասել է Թրամփը:
Նրա խոսքով, դա շատ անարդար իրավիճակ է:
Թրամփը չորեքշաբթի ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ սահմանին ներգաղթյալների ձերբակալման ժամանակ նախատեսվում է չբաժանել ծնողներին եւ երեխաներին: Նախագահը իր կուսակիցների, հասարակական կարծիքի, ընդդիմության ճնշումների ներքո զիջումների գնաց
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



