ԱՄՆ-ի կողմից ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանելու դեպքում ԵՄ-ն պատասխան քայլեր կձեռնարկի
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանի: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել էր, որ ԱՄՆ-ն ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար 20 տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառի:
«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարող են մեքենաները սպառնալիք դառնալ անվտանգության համար: Եթե նրանք որոշեն մաքսատուրքեր սահմանել, ապա մենք կրկին այլ տարբերակ չենք ունենա, քան արձագանքելը», - Monde-ին հայտարարել է Կատայնեն:
Նա ավելացրել է, որ «Եվրոպան չի ցանկանում պայքարել ոչ Twitter- ում, ոչ էլ լայն հասարակության միջոցով»:
1
Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»
2
Ставка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе
3
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
4
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
5
Кто такой Петер Мадьяр, победивший Виктора Орбана



