Համացանցում ծաղրել են Թերեզա Մեյին ծիծաղաշարժ «ծնկածալի» համար
МЕЖДУНАРОДНОЕՀամացանցում քննադատել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ ռեվերանսներ (ծնկածալ ողջույն) անելու տարօրինակ ձեւը, գրում է The Independent թերթը։
Թերթն ուշադրություն է դարձրել կառավարության ղեկավարի վերջերս կատարած այցին Նոթինհեմշիրի վերականգնողական կենտրոն, որտեղ այցելել էր նաեւ արքայազն Ուիլյամը։ «Մեյը թագավորական ընտանիքի անդամներին ողջունել է այնքան ցածր ռեվերանսով, որ այդ ամենը տարօրինակ է թվում»,-գրում է պարբերականը։
Հոդվածի հեղինակը նշել է, որ սա առաջին անգամը չէ, երբ վարչապետը ծիծաղաշարժ «ծնկածալ» է կատարում։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան, որում Մեյը տարօրինակ կերպով ողջունում է թագուհի Եղիսաբեթ 2-րդին ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



