Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարը չի բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգումը
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը չի բացառել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու անցումային շրջանի երկարաձգումը։ Այս մասին նա հայտարարել է կիրակիր օրը Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նրա կարծիքով, Միացյալ Թագավորությունը Brexit-ի արդյունքում պետք է լքի եվրոպական միասնական շուկան եւ ԵՄ մաքսային միությունը, ինչպես նաեւ դուրս գա Եվրոպական դատարանի իրավազորությունից։
«Եթե մենք փոքր-ինչ հետաձգենք այն, որ նվազագույնի հասցնենք բացասական հետեւանքները, ապա ես դրան կողմ եմ։ Սպասելով 40 զուր տարիներ, որ դուրս գանք Եվրամիությունից, մի քանի լրացուցիչ ամիսն ինձ չի անհանգստացնում, եթե մենք ճիշտ կուրս ընտրենք»,-ասել է նա։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



