Առաջիկա տարիներին կատալոնական ճգնաժամը կարգավորել չի հաջողվի. Իսպանիայի վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ կատալոնական ճգնաժամն առաջիկա տարիներին կարգավորել չի հաջողվի: Այս մասին նա ասել է El Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Սանչեսը շեշտել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ջանքեր գործադրեն խնդիրների լուծման համար: «Հույս ունեմ, որ նրանք չեն վերադառնա միակողմանի քայլերին: Կատոլոնիայի ճգնաժամը չի լուծվի ո՛չ մեկ կամ երկու, ո՛չ էլ հինգ-վեց տարվա ընթացքում», - համոզված է վարչապետը:
Կատալոնիան ավելի քան վեց ամիս ապրում էր առանց տեղական իշխանությունների, քանի որ դրա դեմ կիրառվել էր սահմանադրության 155-րդ հոդվածը, որն այնտեղ Մադրիդի անմիջական կառավարում էր ենթադրում: Հոդվածի ժամկետը սպառվել է հունիսի 2-ին: Կիմ Թորայի գլխավորությամբ նոր կառավարությունն արդեն սկսել է գործել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



