Էրդողանը նախնական արդյունքներով առաջին փուլով նախագահ է ընտրվում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում այսօր՝ հունիսի 24-ին, տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվում են։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախնական արդյունքներով հավաքել է 53 տոկոս։ Այս պահին բացվել է քվեատուփերի 90 տոկոսը եւ ամենայն հավանականությամբ Էրդողանի տոկոսը չի իջնի 50-ից, եւ նրա առաջին փուլով կընտրվի նախագահ։
«Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն հավաքել է 31, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը՝ 7.8 եւ ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները՝ 7.4:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



