Ереван, 02.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Ինքը անձամբ պատերազմ չի տեսել, պատերազմի ժամանակ թիկունքում շտաբից դուրս չի եկել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանը չի կիսում այն կարծիքը, որ ԵԿՄ-ն վաղուց կատարել է իր գործը ու եկել է ժամանակը, որ պետք է պատմության գիրկն անցնի: Նրա կարծիքով, ԵԿՄ-ն լուծարելով՝ «կլուծարվի» նաև այն պատմությունը, որն իր արյամբ կերտեց երկրապահը:

Իր ստեղծած կառույցի օրինակով է նա պատկերացնում բանակին օգնելը: Ապրիլ յան պատերազմից հետո «Սև հովազ»-ը ձևավորել է պայմանագրային զինծառայողների գումարտակ, որտեղ գրանցվածները մինչ օրս ծառայում են դիրքերում: Ինչ վերաբերում է կառույցի անվան տակ հասարակության ու զինվորի հաշվին արջեր, գայլեր ու աղվեսներ կերակրելուն, Ռ. Գասպարյանն ասաց, որ կազմակերպությունը հազիվ ինքն իրեն է կերակրում, ուր մնաց կենդանիներին կերակրի: Ինչո՞ւ են երկրապահներն այդքան ցանկանում, որ ՊՆ-ին վերագրվող գործառույթներ իրականացնեն, երբ ընդամենը հասարակական կառույց են: Որքանո՞վ է նորմալ, որ երկրապահը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր վրա վերցնի ողջ երկրի ռազմաքաղաքական պատասխանատվությունը: 

«Մտածում եք՝ պատերազմն ավարտվե՞լ է: Նույն այդ կռվող տղաները չէի՞ն, որ ապրիլ յան դեպքերի ժամանակ հավաքեցին պատերազմ անցած տղաներին, կամավորներին և փակեցին ամբողջ սահմանամերձ հատվածները: Երկրապահը կառույց չի, դա կյանք է: Այսօր դուք էլ եք երկրապահ և երկրի մասին մտածող, երկիրը պահող, զարգացնող յուրաքանչյուր անձ էլ երկրապահ է: Երկրապահում հավաքված էին նաև մեր կարիքավոր ազատամարտիկները: Նրանց ինչ-որ ձևով օգնելու նպատակն ունի նաև կառույցը, ովքեր մինչ օրս պետության կողմից նման ուշադրության չեն արժանացել»,ասաց Ռ. Գասպարյանը:

Նա ցավով համաձայնեց, որ կառույցը թեև լուրջ ֆինանսական աջակցություն է ստացել, բայց այդպես էլ որևէ օգնություն չի տրամադրել նույն այդ կարիքավոր ազատամարտիկներին: Այսօր մի խումբ երկրապահներ ցանկանում են մաքրել այն կեղտը, որը վերջին դեպքերի պատճառով կպավ թե՛ երկրապահի անունին, թե կազմակերպությանը:

«Այնտեղ պետք է հավաքվեն իրոք պատերազմ անցած, կռված տղաները, դաշտային հրամանատարները, ոչ թե օլիգարխներ, բուֆետչիկներ, նալոգ մուծողներ: Պետք է մաքրենք եղածը և կռված տղաներով համալրենք: Երկրապահը մեր բանակի ռեզերվն է: Այսօր անջատ-անջատ տարբեր կառույցներ են ստեղծվել, բայց մեր նպատակն է, որ բոլորը հավաքվեն մի տեղում և շարունակեն պետության ու բանակի կողքին լինել: Ապրիլ յան պատերազմի ժամանակ երկրապահը կազմակերպված գնաց առաջնագիծ, եթե այդպես չլիներ, ադրբեջանցին ոչ թե մի քանի մետր առաջ կգար, այլ մի քանի կիլոմետր: Ինչ վերաբերում է ԵԿՄ գործառույթը զինկոմիսարիատներին հանձնելուն, ապա դա չաշխատող տարբերակ կլինի, քանի որ բոլորը հավաքվում են կռվող ջոկատների շուրջ, ոչ թե զինկոմիսարիատների»,- ասաց Ռ. Գասպարյանը: Հակադարձմանը, թե ստացվում է՝ ՊՆ-ում հաշվառվելու, ստատուս ստանալու և պահուստային զորքի շարքերը համալրելու փոխարեն ամեն մի կռված զբաղված է իր շուրջը ինչ-որ մարդկանց համախմբելով, և՝ «ես կռված եմ, ինչ ուզեմ կանեմ» կամ «օրենքը ես եմ» անվան տակ ինչ ուզում, անում է, նախկին պատգամավորը համաձայնեց, որ չի կարելի թույլ տալ, որ ամեն մի քաղաքական գործիչ ազատամարտիկներին իր քաղաքական շահերի ու նպատակների համար օգտագործի:

«Պետք է բոլորը մի կառույցում համախմբվեն, կառույցն էլ պետք է պետության ու բանակի կողքին լինի: Տղաները ճանապարհ են անցել, բացի այդ, երկրապահը մեր էությունն է, մեր կյանքն է, մեր պատմությունն է, մեր անցած ճանապարհն է, բոլոր երկրներում էլ պատերազմի վետերանների միություններ կան, Հայաստանն ինչո՞ւ չպետք է նման կառույց ունենա: Երկրապահի նախագիծը լավն էր, բայց ճիշտ չօգտագործվեց Մանվելի կողմից»,- ասաց Ռ. Գասպարյանը:

Նրա համոզմամբ, չի կարելի ԵԿՄ տարածքային վարչություններում բարեկամի տղային կամ սրա-նրա որդուն նշանակել: Պետք է ամեն ինչ անել, որ վերջին իրադարձությունների պատճառով երկրապահի անվանը քսված մուրը մաքրվի: Իսկ դրա համար շատերին հարկավոր է մաքրել իրենց շարքերից, որոնց պատճառով էլ այդ մուրը քսվեց երկրապահի վրա:

«Այն տղաները, որոնք չընդունեցին Մանվելի բռնած դիրքը, դուրս եկան միությունից, ինքնուրույն կառույցներ ստեղծեցին: Ես անձամբ Մանվելին ասել եմ, որ իր դերը ոչ թե իշխանությունների դուդուկի տակ պարելն է, այլ ժողովրդի կողքին լինելը: Հերոսը պետք է  ժողովրդինը լինի, նրան պետք է հասարակությունը հավատա, պաշտի, ոչ թե իշխանությունների կողմից նշանակված լինի: Ինչ վերաբերում է Մանվելին հերոս համարողներին, ես ասեմ, որ նրան որպես հերոս չեմ ճանաչել, քանի որ ես անձամբ շատ լավ գիտեմ նրա անցած ուղին էլ, իրա արած գործն էլ: Իրենից ավելի հզոր հրամանատարներ ենք ունեցել: Բացի այդ, ինքը զենքը ձեռքին անձամբ պատերազմի դաշտ չի մտել: Ու եթե թուրք էլ է տեսել, ուրեմն տղաների բռնած գերիներն են եղել: Իրա կողքին կարգին տղաներ են եղել՝ Սայադը, Ջերմուկի Համոն, որոնց ուսերին է եղել պատերազմի ողջ բեռը: Ինքը անձամբ պատերազմ չի տեսել: Ինքը պատերազմի ժամանակ թիկունքում շտաբից դուրս չի եկել: Հրամանատարը պետք է իր զորքի առջևից գնա, բայց ինքը ոչ միայն առջևից, այլև զորքի հետևից էլ չի գնացել»,- ասաց Ռ. Գասպարյանը:

Նա հավելեց նաև, որ նախկին իշխանություններն են նրա կերպարն այդքան ուռճացրել: Հավանաբար պետք է եղել ինչ-որ մեկը երկրապահի գլխին դահիճ կարգելու համար, ով «դուբինկան» կպահի տղաների գլխի վերևում ու կծառայի իրենց քաղաքական շահերն իրականացնելու համար:

Հարցին, թե հասարակությունն ինչպե՞ս «հասկանա» թուրքին հաղթած այն երկրապահին, ով Մանվել Գրիգորյանի «դուբինկայի» տակ տարիներ շարունակ խեղճացել ու նվաստացել է:

«Ցավալին էլ հենց դա է: Հաղթանակից հետո ճորտի, աղերսողի հոգեբանությունը բերեցին ու մտցրեցին էս ժողովրդի հոգեբանության մեջ: Իշխանությունները երկրապահին սկսեցին պառակտել, բռնել, խփել: Կոտրեցին տղաներին, հավատն էլ սպանեցին: Այսօր նոր այն օրերի հավատն ու աչքերի փայլն եմ տեսնում ժողովրդի մոտ: Եվ տա Աստված, որ ժողովրդի մեջ այն նորից չկոտրվի»,- ասաց Ռ. Գասպարյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян