Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընդդիմադիր պայքար մղելու թեզը կամ՝ «թեժ աշունն» անցյալում է. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս փուլում քաղաքական կուսակցությունների վերաֆորմատավորման գործընթաց է սկսվել: Խոսելով քաղաքական ուժերի վերադասավորման մասին` «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Բացելով ասվածի չակերտները` քաղաքագետն ընդգծեց. «Քաղաքական կուսակցությունները պետք է փորձեն դառնալ իրական կուսակցություններ, և ժամանակի պահանջներին համապատասխան բովանդակություն ձեռք բերեն: Երևույթը, այո, սկսվել է, բայց երևացող չէ: Մյուս կողմից` այն քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ ձևավորված են եղել մեկ անձի շուրջ, կամաց–կամաց քաղաքական դաշտից պետք է դուրս գան»:

Նրա խոսքով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծանում է ու ընտրություններից հետո հավակնում է իշխող քաղաքական ուժ դառնալ. «Ամենայն հավանականությամբ, ՔՊ–ն ավելի լայն թիմով հանդես կգա` ՔՊ անդամ չհանդիսացող ակտիվիստներ էլ կներգրավվեն նախընտրական ցուցակում: Իսկ ՀՀԿ–ն փորձելու է դիստանցիա պահել այն մարդկանցից, որոնց անունը հասարակությունը լայն կոռուպցիոն սկանդալների հետ է կապում: Կփորձեն ցույց տալ, որ ինքնամաքրման ճանապարհով են գնում, որ վերանայում են մոտեցումները, ընդունում սխալները: ՀՀԿ–ն նման քարոզչական արշավ արդեն իսկ նախաձեռնել է, բայց, ըստ իս, այդ կուսակցությունն իր դարն ապրել է. որքան էլ փորձի հայտարարել, թե այլ կուսակցություն է, հասարակությունը լավ է հասկանում, որ ՀՀԿ–ի քաղաքականության արդյունքում էր Հայաստանը հայտնվել սոցիալ–տնտեսական վատ իրավիճակում, որ ՀՀԿ–ի պատճառով երկրում օրենք չէր գործում: Կարելի է ասել, որ այսօր կուսակցությունը, որպես այդպիսին, չի գործում: Միայն խմբակցությունն է, որը կա Ազգային ժողովում: Ըստ իս` ՀՀԿ–ն նույնիսկ չի կարողանալու հաղթահարել 5 տոկոսի շեմը»:

Ինչ վերաբերում է հնարավոր «թեժ աշնանը», քաղաքագետը նախ շեշտեց, որ այդ տերմինը կապվում է նախկին ռեժիմի հետ և չի արտացոլում ներկայիս իրողությունները:

««Թեժ աշունն» առաջ էր մղում կարճ ժամանակահատվածում վճռական և ակտիվ ընդդիմադիր պայքար մղելու թեզը: Այն պայմանավորված էր նրանով, որ իշխանություններն էվոլյուցիոն ճանապարհով հարցերը լուծելու որևէ հնարավորություն չէին տալիս: Եվ հանրությունը հույսը ստիպված փողոցային պայքարի վրա էր դնում` առաջարկելով կտրուկ օրակարգ: Այն կրում էր ժամանակավոր բնույթ, շատ առումներով հանրությունը հուսախաբ էր լինում, որովհետև այդպես էլ արդյունքի չէր հասնում: Մենք պետք է որ արդեն հեռանանք այդ տերմինից: Հիմա այդ թեժությունը չի լինելու, որովհետև կա լեգիտիմ իշխանություն: Առաջիկայում կարող ենք ակնկալել ակտիվ ընտրապայքար: Հաշվի առնելով, որ ընտրություններից առաջ ներկայիս վարչապետը հրաժարական կներկայացնի, այդ ակտիվ ընտրապայքարի ընթացքում Նիկոլ Փաշինյանին նաև իր նախկին դերում կտեսնենք, երբ նա փողոցային պայքար էր մղում: Նա շատ ավելի ակտիվ աշխատանք կտանի հանրության հետ: Հանդես կգա հեղափոխության շարժման առաջնորդի կարգավիճակով, ով հաջողել է վարչապետի պաշտոնում, իսկ հիմա հավակնում է երկարաժամկետ ստանձնել երկրի կառավարման ղեկը: Բնականաբար, այդ ժամանակ ևս հանրությանը կոնսոլիդացնելու փորձ է արվելու: Թավշյա հեղափոխությունն իրականացել է, բայց դեռ չի ավարտվել: Իսկ այն ավարտին հասցնելու, հեղափոխության երկրորդ փուլն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ արդար և ազատ ընտրությունների ընթացքում բացարձակ մեծամասնություն ստանա այն ուժը, որը եղել է հեղափոխական շարժման հիմքում»,–ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ԱԱԾ–ի բացահայտումներին ու այս տեսակետից «թեժ ամռան» հավանականությանը` ԷդգարՎարդանյանը նշեց, որ բացահայտումներն աղմկահարույց էին և վերաբերում էին նախկին ռեժիմի հիմնական խաղացողներին. «Նման գործելակերպը ոգևորիչ է հանրության համար: Տեսնում են, որ կա իրական պայքար: Բայց այդ պայքարը պետք է շարունակական լինի, եթե չլինի` հանրությունը դա չի ընկալի: Հանրությունն է պահանջում, որ շարունակվի: Տենդենցն իսկապես կա, ուղղակի քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները և լրատվամիջոցները պետք է «ձեռքը պուլսի վրա» պահեն: Պետք է իրական վերահսկողություն սահմանեն, որ մի կողմից կոռուպցիայի դեմ պայքարը չթուլանա, մյուս կողմից էլ` շարունակական բնույթ կրի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию