Վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ից ազատվելու մասին (վիդեո)
ОБЩЕСТВОՎարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օգտատերերից մեկը հարց է ուղղել. «Սիրելի՛ վարչապետ, օգնե՛ք՝ ժողովուրդը ազատվի Գարեգին Բ կաթողիկոսից, շատ մարդիկ վախենում են միանալ շարժմանը, նույնիսկ հոգեւորականներ, դուխ տվե՛ք նրանց»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմաների վերաբերյալ իր տեսակետը հայտնել է, եւ այն չի փոխվել. «Եկեղեցին եւ պետությունն անջատ են, եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին: Ես համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. ես այս դիրքորոշմանն եմ»,- ընդգծեց նա։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



