Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սա մարդու իրավունքների զանգվածային, երկարատև և համատարած ոտնահարման արգասիք է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, մենք ազգովի հայտնվել ենք ոչ թե ամերիկյան թրիլերում, այլ ռեալ իրականությունում, երբ բացահայտվող դեպքերի մասին երկար ժամանակ խոսում էր հասարակությունը: Բայց այն, ինչին ազգովի ականատես եղանք, բոլորի սպասածից և երևակայությունից բավականին հեռու էր:

«Մենք ապշած ենք ցուցադրված կադրերից, քանի որ, կարծես թե, մեր երևակայությունից դուրս էր, որ կարելի է երեխաների նամակները տեղ չհասցնել, էլ չեմ ասում այն ողջ նյութականի մասին, որոնք փաստացի չէին հասել հասցեատերերին: Դա, իրոք, ապշեցուցիչ է»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Նրա կարծիքով, պետք չէ կառչել մանրամասներից, քանի որ դրանք գործի քննությանն են առնչվում: Ուստի հարկավոր է զինվել համբերությամբ և սպասել իրավաբանների գնահատականներին: Իսկ նախաքննական մարմնին էլ ժամանակ է հարկավոր բոլոր մանրամասներն ուսումնասիրելու և այն կրկին հանրությանը ներկայացնելու համար: 

«Որոշ առումով ստացվում է, որ արդեն կա կանխավարկած: Եվ դրանից հետո, զուտ դասական առումով, պետք է օրենքի տառին և ոգուն համապատասխան գործողություններ իրականացվեն: Խոսքը Մանվել Գրիգորյանի գործին է վերաբերում: Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի եղբորը բերման ենթարկելուն և ազատ արձակելուն, ապա նման արագ փոփոխվող իրականության պայմաններում հասարակության մեջ կարող է ավելի շուտ լարվածություն առաջացնել, քան օգուտ տալ գործին: Իրականում շատ բաներ անսպասելի չեն: Ընդհակառակը՝ սպասելի են, դրա համար էլ հարկավոր է, որ ամեն գործողություն ընթանա դասական եղանակով՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան, իսկ հասարակությանը ներկայացվեն հնարավորինս հակիրճ և ճշմարիտ տեղեկություններ»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Աղքատության նման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ապրող մարդկանց մի քանիսի նկուղներում, աշխատասենյակներում, տներում միլիոնավոր դոլարներ պահելու երևույթի մասին նախկին պատգամավորն ավելի վաղ թեև չգիտեր, սակայն հասարակության նման բևեռացվածության պատճառներին դեռևս 2000–ականներին է գնահատական տվել: 

«Ես այս երևույթը երկու եզրույթով եմ սահմանել: Առաջինը՝ մեր երկրում ոչ թե աղքատություն կա, այլ աղքատացման պրոցես, որի ընթացքում հիմնավորված ձևով աղքատացնում են ժողովրդին: Եվ երկրորդ՝ եթե երկրաշարժ տեսած, պատերազմի միջով անցած և շրջապատման մեջ գտնվող մի երկրում հայտնվում են տասնյակ հարստացած անձինք, ապա դա նշանակում է, որ աղքատացումը արմատներ ունի, և հարկավոր է այդ երևույթն արմատախիլ անել: Այս ամենի արդյունքում, սակայն, որևէ բացահայտում այդպես էլ տեղի չունեցավ: Եվ, կարծեք թե, որոշ գործերով կասկածներ արտահայտվում էին, ձևակերպումներ արվում էին, սակայն երևույթները գնալով ավելի ու ավելի սարսափելի էին դառնում: Բայց պետք է փաստենք, որ այսքան տարիների ընթացքում այդպես էլ որևէ բացահայտում տեղի չունեցավ»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Նրա կարծիքով, պետք է ողջունել բացահայտումների այս ողջ գործընթացը: Դրանից պարզ է դառնում, որ մեր երկրում տեղի ունեցող հանցագործությունների մասին կասկածները, որոնց մասին խոսում էին բոլորը, տեղի են ունեցել: Այդ թվում, ժողովրդի աղքատացման գնով տեղի են ունեցել մեծ գումարների հափշտակություններ, որոնց միանշանակ պետք է անդրադառնալ, բացահայտել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

«Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Եվ այն, ինչ այս օրերին բացահայտվում է, կարելի է բնութագրել այսպես. սա մարդու իրավունքների զանգվածային, երկարատև և համատարած ոտնահարման արգասիք է: Երբ նախկինում բացահայտում էինք որևէ երևույթ, մեզ ասում էին՝ գիտեք, գրեթե պատերազմի մեջ գտնվող երկիր ենք: Ես այն ժամանակ ասել եմ, որ եթե պատերազմական վիճակ է, նշանակում է՝ բանակում կոռուպցիան պետք է դիտարկվի որպես դավաճանություն: Բացի այդ, եթե երկիրը պատերազմական վիճակի մեջ է գտնվում, ապա պատասխանատվություն կրողը առաջինը պետք է իշխանությունը լինի, ոչ թե լռեցնի ձայն բարձրացնողներին միայն այն պատճառով, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակի մեջ»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Այդ ո՞ր ամենատարբեր՝ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, լրատվական ծառայությունների կողմից թերության ու թերացման մասին չի բարձրաձայնվել, նշում է, կազմակերպության ղեկավարը: Բայց, փաստորեն, այդ ամենը որևէ ազդեցություն էլ չի ունեցել նախկին իշխանությունների գործունեության վրա: Ուստի, պետք էր նման իրավիճակ ստեղծվեր, որպեսզի բոլոր անօրինականությունները բացահայտվեին:

«Եվ եթե մենք հիմա այս պահը չօգտագործենք և այս արատավոր երևույթներն արմատախիլ չանենք, կարող ենք կրկին ժամանակի կորուստ ունենալ, որը գնալով ավելի ու ավելի թանկ կնստի ժողովրդի վրա»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию