Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ռազմական գործողություններ հնարավոր են, բայց պատերազմը բացառում եմ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ «Փաստը» զրուցել է Նախիջևանի սահմանին առկա տեղաշարժերի, տարածվող խուճապի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, ըստ որի` կրակոցների միջին քանակն այս շրջանում աննախադեպ ցածր է: 

ՀՀ տարածքից դիրքեր չեն վերցրել

Ես հիմնվում եմ պաշտոնական տեղեկատվության վրա. այն է` Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումները Նախիջևանի իրենց տարածքում առաջ են տվել իրենց դիրքերը: Այսինքն` ՀՀ տարածքից որոշակի դիրքեր վերցնելու դեպք չկա` նման բան չի եղել: Նրանց շարժն իրենց տարածքում է եղել: Ընդհանրապես, դիրքերի առաջխաղացում եղել է դեռ 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից հետո: Եղել է և՛ հայ–ադրբեջանական, և՛ արցախա–ադրբեջանական սահմանի ամբողջ հատվածում: Այսինքն` դիրքերի բարելավումը, հակառակորդի կողմից առավել շատ տարածքներ կրակի հսկողության տակ պահելը ծառայության տեսանկյունից նորմալ գործընթաց է: Նախիջևանի հատվածում շատ են դիրքերը, որտեղ մենք ունենք առավելություն. բարձունքների վրա մենք ենք, բավականաչափ տարածքներ մեր հսկողության և հեռահար կրակի ազդեցության ներքո են: Թեկուզ քիչ, բայց կան նաև դիրքեր, որտեղ առավելություն ունի Ադրբեջանը:

«Լռության» պատճառը

Կրակոցները սովորաբար հրադադարի ռեժիմի խախտումներ են, որոնք տարբեր պատճառներ ունեն: Սկսած նրանից, որ տեղի հրամանատարը կարող է հանդես բերել անձնական նախաձեռնություն և խախտել հրադադարի ռեժիմը: Բայց ինչ վերաբերում է ներկա պահին, ապա ադրբեջանա–արցախյան սահմանի գրեթե ամբողջ երկայնքով զորավարժություններ են տեղի ունենում, ինչի մասին երեկ բարձրաձայնել է Արցախի ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը: Զորավարժությունները փոքրաքանակ են, լայնամասշտաբ չեն, բայց զորավարժություններ իրականացնող կողմին բնավ ձեռք չի տալիս, որ հակառակ կողմից իրենց սադրանքին ի պատասխան կրակոցներ լինեն: Այսինքն, նրանց կողմի լռությունը ավելի շուտ պայմանավորված է նրանով, որ հայկական կողմն իրենց կողմից հրադադարը խախտելուն պատասխան չտա, որովհետև չի բացառվում, որ պատասխանի ժամանակ բավականին կորուստներ կրեն:

Բացառվող պատերազմը

Առհասարակ պատերազմի նպատակը հակառակորդին հաղթելն ու կապիտուլ յացիայի ենթարկելն է: Եթե այս տարածաշրջանում նման բան տեղի ունենա, չի բացառվում, որ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը լինի. հակառակ ճամբարների պետություններ կներգրավվեն, որոնք տիրապետում են ատոմային զենքին: Եթե Նախիջևանի ուղղությամբ ՀՀ–ի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի, այսինքն` նրանց զինուժը ՀՀ տարածք վերցնի ու մնա, ապա այդ ժամանակ ՀԱՊԿ պայմանագրի համաձայն` Ռուսաստանը և մյուս անդամ երկրները կարող են միջամտել: Մյուս կողմից, եթե Ադրբեջանը նման քայլի է գնում, հանդես չի գալիս որպես առանձին պետություն: Այդ պարագայում խոսքն արդեն Ադրբեջան–Թուրքիա դաշինքի մասին է: Այսինքն` մյուս կողմից էլ Թուրքիան է ներգրավվում այդ գործընթացում: Իսկ Թուրքիայի ներգրավվածությունը նշանակում է նաև ՆԱՏՕ–ի ներգրավվածություն, որովհետև Թուրքիան այդ դաշինքի անդամ է: Իսկ եթե Թուրքիան թիրախ է դառնում, ապա, ըստ պայմանագրի, ՆԱՏՕ–ի անդամ երկրները և, մասնավորապես, ատոմային գերտերություն ԱՄՆ–ն ևս ներգրավվում է: Հետևաբար, զուտ պատերազմ, որտեղ Ադրբեջանը Հայաստանին հաղթելու, ինչպես իրենք են երբեմն հորջորջում` Երևանը գրավելու խնդիր ունի, տեսականորեն և գործնականորեն բացառում եմ: Բայց Արցախի ուղղությամբ լայնամասշտաբ գործողությունները չեն բացառվում այնպես, ինչպես 2016թ. ապրիլին: Թեև վտանգը կա, բայց այդ գործողությունները կարող են սկսվել միմիայն այն դեպքում, երբ ուժային տերություններն իրենց լուռ համաձայնությունը տան: Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ու ռազմական գործընթացների տիրույթում: Հետևաբար` Հայաստանը ներգրավված է աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներում, որտեղ հարևան Թուրքիան այլևս դիտվում է որպես ագրեսոր: Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն այժմ գտնվում են Իրաքում և Սիրիայում, և այդ երկրների կառավարությունների հրավերով չեն այնտեղ: Այդ իրողությունները պետք է ամրագրենք: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ առկա է կանխարգելիչ հանգամանք, որը Հայաստանի` ՀԱՊԿ անդամ լինելն է և ՌԴ–ի ատոմային անձրևանոցի ներքո գտնվելու իրողությունը, ինչն ամրագրված է ՌԴ ռազմական դոկտրինում: 

Խուճապը հանդարտեցնելու ճանապարհը կամ գուշակություններից այնկողմ

Եթե որակենք այնպես, ինչպես իրենք են իրենց որակում, ապա կան քաղաքագետներ և ռազմական փորձագետներ: Կան նաև օգտատերեր, որոնք վերցնում են նույն ռազմական փորձագետների ու քաղաքագետների մտքերն ու տարածում: Եթե իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, որը չի հիմնվում պաշտոնական տեղեկատվության, տարածաշրջանային ու առկա իրողությունների վրա, և ընդամենը ենթադրությունների ու գուշակությունների դաշտից է, բնականաբար, կարող է ժողովրդի մոտ խուճապային տրամադրություններ առաջացնել: Եթե իսկապես հակառակորդը պատրաստվում է պատերազմի, ապա ժողովրդի և զինանձնակազմի հետ համապատասխան բարոյահոգեբանական աշխատանք պետք է կատարվի` ներառյալ նաև ԶԼՄ–ներով: Մեզ մոտ ես այդ աշխատանքը չեմ տեսնում: Եթե մի կողմից ասվում է` Ադրբեջանն այսօր կամ վաղը պատրաստվում է պատերազմի, մյուս կողմն իր համար խաղաղ ապրում է, արձագանք չկա, բնականաբար, ենթագիտակցության մեջ ներքին խուճապ է առաջանում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию