Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե հեղափոխություն չլիներ, ես տասնյակ տարիներ, անգամ առանց դատավճռի, առանց ապացույցների փակված կմնայի բանտում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ով 94–ին հիմնել է «Հայի պատիվ» h/կ–ն, որի հիման վրա էլ ստեղծվել է կուսակցությունը, մոտ երկու տարի առաջ ձերբակալվել էր Նորք–Մարաշում հայտնաբերված զինված խմբի գործով և կասկածվում էր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ստեղծած խմբի հետ հանցավոր համագործակցության և այլ մեղադրանքների համար: Այդ ամենով հանդերձ, նա ո՛չ նախկինում, ո՛չ էլ առավել ևս հիմա, երբ արդեն գտնվում է ազատության մեջ, իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելին, համարում է, որ իրեն մեղսագրվող գործը շինծու է, պատվիրված, իսկ ինքն էլ եղել է քաղաքական բանտարկյալ:

«Փաստի» հետ զրույցում Գ. Մարգարյանը նշեց, որ երբ արհեստականորեն իրեն շինծու հոդվածներով մեղադրանքներ են մեղսագրել, քննիչի առաջադրած մեղադրանքի վրա ինքը գրել է իր կարծիքը, որ այդ ամենը քաղաքական պատվեր է: Ավելին, գիտի մանրամասներ, թե այն որտեղից և ինչու է գալիս: Հարցին, թե իսկապես որտեղի՞ց և ինչո՞ւ է նման պատվեր եղել, Գ. Մարգարյանը պատասխանեց:

«Դա շատ բարդ հարց է, որովհետև, երբ այդ օղակը բացում եմ, ստացվում է, որ ԱԱԾ–ն իմ տեղը Սերժ Սարգսյանին պետք է տանի: Բայց հիմա շուտ է այդ մասին խոսել: Ես մոտ օրերս կբացեմ բոլոր փակագծերը, բայց հիմա դեռ դրա ժամանակը չէ»:

Այս ամենը նա ոչ միայն թյուրիմացություն է համարում, այլև ափսոսանքով է վերաբերվում կորցրած ժամանակին, որի պատճառով կտրված է եղել հարազատներից, ընկերներից, աշխատանքից, այն դեպքում, երբ այդ կարող էր մեր երկրին ու ժողովրդին գոնե մի փոքր օգուտ տալ, անցկացրել է ճաղերի հետևում: Խոսելով թավշյա հեղափոխության մասին՝ նա նշեց, որ իր կարծիքով՝ դա լրջագույն քայլ էր, իսկ հեղափոխությունը դեռ շարունակվում է: 

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ մարդ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում, պետք է ըստ արժանվույն գնահատի Փաշինյանի արածը, որովհետև, օրինակ, այն, ինչ նա արեց, ինձ 25 տարիների ընթացքում չհաջողվեց իրականացնել: Այսօր արդեն տեսնում ենք, թե ինչպես է փլուզվում կոռումպացված բուրգը: Այդ ամենի մասին, որ ժողովրդին թալանում են, ես տարիներ շարունակ գրում էի: Իմ կարծիքով, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արածի համար: Երբ դա չի իրականացվում, երկրում սկսում է իշխել անարխիան, ինչը տեղի ունեցավ հատկապես Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին»,–ասաց Գ. Մարգարյանը:

Նա միանշանակ համաձայն է Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ վրեժխնդրություն չպետք է լինի և օրենքի առջև պետք է հավասար լինեն բոլորը: Ինչ տեղի է ունենում այս օրերին, ոչ միայն նրա երազանքն է եղել, այլև իր և իր համախոհների ընդհանուր նպատակը, որն այսօր իրականություն է դարձել: «Ինձ մոտ համոզմունք կա, որ Փաշինյանը ցանկանում է երկիրը մաքրել աղբանոցից, երկիրն ազատագրել ճորտատիրական և գաղութացման կարգերից, ինչը միանգամայն ողջունելի է: Եվ յուրաքանչյուրն իր տեղում, իր հնարավորությունների չափով պետք է օգնի այս հեղափոխությանը, քանի որ հեղափոխություն անելն առաջին քայլն է, բայց այն պահպանելն ու ամրագրելն արդեն բարդ խնդիր է: Եվ քանի որ Փաշինյանը ստանձնել է այդ բարդ խնդրի իրականացումը, ուստի պետք է, որ յուրաքանչյուրը, անգամ իսկ չխանգարելով, օգնի գործին: Ես հումանիստ եմ, և ինձ համար շատ թանկ է ցանկացած հայ, և հարց է ծագում, թե ինչու մինչ օրս այդպես էլ չբացահայտվեցին հոկտեմբերի 27–ը, մարտի 1–ը: Այդ մասին էլ, կարծում եմ, դեռ խոսելու ժամանակ կլինի»,–ասաց Գ. Մարգարյանը:

Հիմա քաղաքական գործիչն ավելի կարևոր գործեր ունի: Նա պետք է դեռ բացահայտի, թե իրականում ինչու է Նորք–Մարաշի պատմությունը հյուսվել, ինչու է իր անունը կապվել այդ խմբի հետ, երբ ինքն այնտեղից ոչ մեկին էլ չի ճանաչում:

«33 հոգուց միայն մեկի հետ եմ հանդիպել, այն էլ արցախյան հարցերի շուրջ ենք զրուցել: Եվ երբ այդ մասին զեկուցել են նախկին նախագահ կոչեցյալին, քանի որ ես իմ հակակոռուպցիոն գործունեությամբ մնացել էի նրա կոկորդում, հրամայել է ինձ փակել: Ես ժամանակին փաստեր ու փաստաթղթեր կներկայացնեմ հանրությանը, ինչը կապացուցի, որ իմ նկատմամբ կայացվել է քաղաքական որոշում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանը չիրականացներ հեղափոխությունը, ես տասնյակ տարիներ, անգամ առանց դատավճռի, առանց ապացույցների, փակված կմնայի բանտում»,–ասաց Գ. Մարգարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию