Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ատեփան Դանիելյան. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կեղծ օրակարգ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիել յանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին:

Պ ա ր ո՛ ն Դանիելյան, ար տ ա հ ե ր թ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ տարբեր ժամկետներ են նշվում: Գնահատելով ներքաղաքական իրավիճակը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների մեկնարկը` ի՞նչ եք կարծում, ո՞րն է ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետը:

Եղել է ինչ–որ շարժում, որի ժամանակ ասվել է` կընդունվեն մի շարք օրենքներ, կպատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ընտրություններ կանցկացվեն: Օրենքները պատրաստված չեն, «նոր Հայաստանի» քաղաքական հայեցակարգը չկա, իսկ ընտրությունների ողջամիտ ժամկետը կախված է կոնկրետ այդ օրենքների փաթեթից: Եթե այդ խոստումը կատարված չէ, ուրեմն` երբ էլ անցկացվի, ողջամիտ չի լինի: Այսինքն` այդ ողջամտությունը ոչ թե ժամանակի միավորի մեջ է, այլ կոնկրետ քաղաքական բովանդակության: Խոստումը կատարվում է` ուրեմն` ողջամիտ է, չի կատարվում` ուրեմն երբ էլ անցկացվի, ողջամիտ չի լինի:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին: Մինչև հիմա Հայաստանում ընտրությունները կեղծել է իշխանությունը: Այդ գործընթացում ներգրավված են եղել ոստիկանությունը, բանակը, ԱԱԾ–ն և այլ ուժային կառույցներ, ինչպես նաև` կրիմինալը: Իշխանությունն իր երաշխավորությունն է տվել կրիմինալին: Այդ գործընթացում ներգրավված է եղել նաև ԿԸՀ–ն:

Եթե հիմա համարում ենք, որ եկել է իշխանություն, որը ցանկանում է արդար ընտրություններ անցկացնել, ապա օրենքի փոփոխությունը որևէ բան չի նշանակում: Այսինքն` այստեղ խնդիրն օրենք փոխելը չէ, օրենքը փոխվում է ո՞ւմ դեմ: Նախկինում օրենքը փոխվում էր, որ իշխանությունը չկարողանա կեղծել ընտրությունները, որ չկարողանա կեղծել հանրային վերահսկողությունը: Եթե այդ խնդիրը չկա, եթե կեղծ ընտրության, ընտրակեղծիքների մասին խոսք չկա, Ընտրական օրենսգիրքը փոխվում է, որ ի՞նչ լինի: Ինձ համար անհասկանալի է: Իսկ եթե խոսքն Ընտրական օրենսգրքի քաղաքական հոդվածների մասին է, մասնավորապես` տարածքային ցուցակների, ապա այդտեղ քաղաքական բովանդակության հարց կա: Այդ պարագայում հանրության ակտիվ մասնակցությամբ քաղաքական քննարկումներ պետք է լինեն բոլոր շահագրգիռ կողմերի միջև, քաղաքական ուժերը քաղաքական հայեցակարգի հիման վրա պետք է պայմանավորվեն: Բայց նման քննարկում չկա, և ստեղծվում են ինչ–որ հանձնաժողովներ, հ/կ–ներ, որոնք որևէ առնչություն չունեն այդ խնդիրների հետ` իրենց դաշտի հարցը չէ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունն այս առումներով կեղծ օրակարգ է` ուղղակի մարդկանց զբաղեցնելու և ինչ–որ այլ նպատակների համար:

Իսկ ո՞րն է Ձեր նշած քաղաքական բովանդակությունը: 

– Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների ժամանակ հայտարարել է օրենքների փոփոխության մասին: Նաև արդարության վերականգնման մասին է խոսք եղել: Ելույթներ են եղել այն մասին, որ երկիրը թալանվել է և ինչ–որ ձևով պետք է վերականգնվի, և պետք է վերականգնվի օրենքի շրջանակներում: Բայց ո՞ր օրենքներով, ո՞ր օրենքների շրջանակում, ո՞վ պետք է վերականգնի, ինչպե՞ս է վերականգնվելու: Նաև այդ հարցերի պատասխանները պետք է լինեն: Կլինեն`այդ ժամանակ էլ ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետի մասին կարող ենք խոսել: Նոր կառավարությունից ես որևէ լուրջ և քաղաքական բովանդակություն ունեցող ելույթ կամ տեքստ չեմ տեսել ու լսել, դրա համար կարծիք չեմ կարող հայտնել մի բանի մասին, ինչը չկա:

–Այնուամենայնիվ, ի՞նչ է ենթադրում այդ տեքստը, դրան հետևող քայլերը:

–Արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետը բանավոր գամ գրավոր ելույթ են ունենում, որտեղ հստակ ասվում է` իրենք մինչև ընտրություններն ի՞նչ են անելու, և եթե գնալու են ընտրության` ի՞նչ են անելու: Եթե կա «նոր Հայաստան» հասկացություն, ապա ի՞նչ է նշանակում «նոր Հայաստան»: Այդ «նոր Հայաստանը» պետք է շատ կոնկրետ ա, բ, գ, դ, ե, զ կետերով նշվի: Եթե արժեքային փոփոխություն է, պետք է նշել, թե ո՞ր արժեքներն են փոխվում: Եթե չի փոխվելու, պետք է ասել, թե ինչո՞ւ չի փոխվելու, եթե ինչ–որ քայլեր են կատարվում, քայլերի քաղաքական բովանդակությունը պետք է հայտարարվի: Ես որևէ նման լուրջ տեքստ չեմ տեսել, դրա համար չեմ կարող ձեր հարցին պատասխանել: 

– Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, ԱԱԾ բացահայտումների շարքը…

Ինձ համար դրանք անհասկանալի են: Նախ` անհասկանալի է, թե ինչո՞ւ է ԱԱԾ–ն զբաղվում այդ հարցերով: Երկրորդը` ինձ համար անհասկանալի է, որ հանցագործությունների մասին հայտարարում են ոչ այն մարդիկ և ոչ այն մարմինները, որոնք իրավասու են հայտարարելու ի պաշտոնե: Ինչ– որ գործեր են բացվում, ինչ–որ գործեր են փակվում, մարդիկ են ձերբակալվում, բաց թողնվում… Այդ բոլորը շոուի տպավորություն է թողնում, բայց շոուն կոռուպցիայի դեմ պայքար չէ: Կոռուպցիայի դեմ պայքարն իրավական գործընթաց է: Ինձ համար այդ պայքարի քաղաքական և իրավական հայեցակարգը հասկանալի չէ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию