Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հիմա էլ Հանրապետականից գնում են այն կուսակցություն, որը եկել է իշխանության». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀԿ–ի հիմքերին մոտ կանգնած ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նորմալ է վերաբերվում այն երևույթին, որ թավշյա հեղափոխությունից հետո շատերը լքում են ՀՀԿ–ն: Այդ փաստը նրա համար մտահոգիչ չի կարող լինել, քանի որ եթե մի օր եկել են կուսակցություն, ապա մի օր էլ կարող են գնալ: 

«Ինձ համար հասկանալի չէ, երբ մտածում են, որ ՀՀԿ–ից դուրս գալով՝ իրենց մոտ ինչ– որ բան կփոխվի: Կուսակցություն մտնել– դուրս գալուց առաջ պետք չէ կուսակցական շահի սկզբունքով առաջնորդվել: Ստացվում է, որ այսօրվա կուսակցությունը լքողները նման սկզբունքով են առաջնորդվել»,–ասաց Ս. Ավետիսյանը:

Սեփական շահից «դրդված»՝ կուսակցությունը լքողների մասին նա այնքան ինֆորմացիա ունի, որքան յուրաքանչյուր մարդ: Ավելին, նրան առանձնապես չի հետաքրքրում, թե ով է գնում իրենց շարքերից: Եվ չնայած նա այս պահին արդեն մոտ 2500–ի չափով կուսակիցների «արտահոսքը» նորմալ է համարում, սակայն չի կարծում, որ այդ միտումը գնալով կաճի: 

«Ըստ իս, ինչքան շուտ ինքնամաքրումը տեղի ունենա, այնքան լավ: Ես 20 տարուց ավելի հանրապետական եմ և երբևիցե ճիշտ չեմ համարել, երբ միայն շահ փնտրողներն են եկել հանրապետական: Բայց դուրս գալու տենդենցը հիմա այլևս մասսայական չէ, թեև մեկ ամիս առաջ նման պոռթկում կար: Հիմա կարելի է շատ հատուկենտ մարդկանց մասին խոսել»,–ասաց Ս. Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է իրեն, ապա նա սկզբում պատգամավոր է եղել, հետո է Հանրապետական կուսակցության շարքերն անցել: Այն էլ՝ որոշակի սկզբունքներից ելնելով, ոչ թե շահից դրդված: Ինչ վերաբերում է սխալներին, ապա պատգամավորի կարծիքով, պետք է ընդունել դրանք ու առաջ գնալ:

«Հանրապետականը խորտակվող նավ չէ: Պետք է փորձենք ընդունել սխալները և ապագայի մասին մտածենք: Բոլոր կուսակցություններում էլ լավն էլ կա, վատն էլ: Պարզապես հարկավոր է այդ ամեն ինչը մեկ անգամ սթափ վերլուծել և վերջակետ դնել»,–ասաց պատգամավորը:

Խոսելով ՀՀԿ–ի արդիականացման ծրագրի մասին՝ նա ասաց, որ ինքը ծանոթ չէ ծրագրին, բայց խոստացավ, որ երբ հրապարակվի, այն ժամանակ էլ իր կարծիքը կհայտնի: Դեպի կուսակցություն ներհոսքի մասին էլ պատգամավորն ասաց, որ իրենց շարքերը համալրողներ էլ կան: Ու թեև նրանք քիչ են, քանի որ հանրապետականն այլևս իշխանություն չէ, բայց դա չէ կարևորը:

«Եթե իշխանություն լիներ, կուսակցության շարքերը համալրողների թիվը, ինչպես միշտ, շատ կլիներ: Քիչ չէին մարդիկ, որ երբ հանրապետականն իշխանություն էր, ուրիշ կուսակցություններից դուրս եկան ու եկան հանրապետական: Հիմա էլ հանրապետականից գնում են այն կուսակցություն, որը եկել է իշխանության: Ես կարծում եմ, որ կուսակցությունները պետք է սկզբունքայնություն ցուցաբերեն և նման մարդկանց չընդունեն իրենց շարքերը: Նման մարդիկ ո՞ւմ են պետք: Ավելի լավ է՝ մնան անկուսակցական: Այն ժամանակ էլ պետք չէր նման մարդկանց ընդունել Հանրապետական կուսակցություն, բայց դա նույնպես պրոցես էր, որով մենք անցանք»,– ասաց Ս. Ավետիսյանը:

Ամեն դեպքում նա խորհուրդ է տալիս նման երևույթների մեջ որևէ արտառոց բան չտեսնել, քանի որ ցանկացած մարդ ինքն է իր որոշումը կայացնում: Ինչ վերաբերում է այդ պատճառով միջանձնային հարաբերությունները վատացնելուն, ապա պատգամավորի կարծիքով, ամեն դեպքում պետք չէ մեկը մյուսով պայմանավորել:

«Եթե մարդուն հանդուրժում ենք, պետք է բոլոր առումներով հանդուրժենք»,– ասաց Ս. Ավետիսյանը:

Խոսելով Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին՝ նա ասաց, որ դեռ ծանոթ չէ առաջարկություններին, քանի որ ներկայում այդ ուղղությամբ երկու հանձնախումբ է աշխատում: Մեկը՝ կառավարությունում, մյուսը՝ ԱԺ–ում: Եվ, երբ բոլոր առաջարկությունները ամբողջանան, այդ ժամանակ էլ նա իր կարծիքը կհայտնի: Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին, ապա Ս. Ավետիսյանը կողմ է դրա որոշ տարրերի պահպանմանը:

«Փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ իրավիճակն այնպիսին չէ, որ մարդիկ կարողանան քաղաքական հայացքներից ելնելով՝ ընտրություն կատարել: Այդպես մտածող կարող են ընդամենը եզակի քաղաքական գործիչներ լինել: Այդ պատճառով էլ մարզերում ու համայնքներում հատկապես ճանաչում են այն մարդկանց, որոնք ավելի շատ են իրենց հետ առնչվում, նրանց դարդ ու ցավով զբաղվում: Ուստի կարծում եմ, որ որոշակի ռեյտինգային տարրեր պետք է մնան, բայց առաջարկություններն ինչպիսին կլինեն, չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է նախկին մոդելին, ապա այդ ժամանակ պայքարը ոչ թե քաղաքական ուժերի միջև էր, այլև՝ նույն կուսակցության ներսում, որը շատ դեպքերում նույնիսկ խանգարում էր: Այնպես որ, իմ կարծիքով, ռեյտինգային համակարգը կարող է մնալ, բայց թե ինչ ձևով, դա է կարևորը»,–ասաց Ս. Ավետիսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию