Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Քաղաքագետ. «Նիկոլ Փաշինյանի թիմը պետք է ժամանակի վրա մեծ ուշադրություն դարձնի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի երկարացման դրական և բացասական հետևանքների վերաբերյալ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն իր տեսլականն ունի: 

«Հեղափոխական էյֆորիայի տեսանկյունից, երբ քաղաքական ուժերը կազմակերպում և իրականացնում են հեղափոխություն կամ իշխանափոխություն, հասարակության մոտ մեծ ակնկալիքներ են արթնանում: Սովորաբար հասարակությունն ակնկալում է, որ սպասվելիք փոփոխությունները պետք է կարճ ժամկետում իրականացվեն: Ընդհանուր հեղափոխությունների տեսության մեջ ժամանակի գործոնը միշտ բավականին վտանգավոր է այն թիմերի համար, որոնք այդ պրոցեսը սկսում են: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, տեղավորվում է նշված մոդելի մեջ: Հետևաբար` պետք է ուշադրություն դարձնել այդ ժամկետի վրա: Այս պարագայում այդ ուժը Նիկոլ Փաշինյանի թիմն է, որը պետք է ժամանակի վրա շատ մեծ ուշադրություն դարձնի»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը` պատասխանելով հարցին, թե ընտրությունների անցկացման ժամկետի երկարացումն ավելի շատ օգո՞ւտ է, թե՞ վնաս:

Քաղաքագետը շեշտեց` այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա:

«Հարցն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ ժամանակահատվածում: Հայաստանում ի՞նչ է տեղի ունենում այսօր: Կոռուպցիոն մի շարք բացահայտումներ, դրանց հանրայնացում, մանրամասն տեսաուղերձներ: Հանրային ընկալման տեսանկյունից գործող իշխանությունը մեծ կամք է որդեգրում և պայքարում է կոռուպցիայի դեմ: Սա շատ մեծ, լուրջ ու կարևոր գործոն է, որը դրական է ազդելու լեգիտիմության պահպանման վրա: Հետևաբար` եթե ընտրությունների իրականացման շեմն այսպիսի պրոցեսների արդյունքում լինի, ապա դրական կլինի: Եթե ռազմական գործողությունների վերսկսում, ինչ–որ սոցիալական կատակլիզմներ, սահմանային սրացումներ կամ ինչ– որ այլ ֆորսմաժորային գործողություններ լինեն, ապա, բնականաբար, այդ գործոնները վատ անդրադարձ կունենան: Այսօր ամենակարևորն այն է, թե ինչպե՞ս է հնարավոր այս ընթացքը կառավարել, և հասարակության կողմից ինչպիսի՞ գնահատականի է այդ կառավարումն արժանանում: Արդյո՞ք հասարակությունը գնահատում է կատարված քայլերը: Այս պահին կարող ենք ասել, որ հասարակությունը լիովին և ամբողջությամբ գնահատում է: Ավելին` կա մեծ ոգևորություն: Բայց պետք է կարողանալ պահպանել այդ ոգևորությունը, որպեսզի հետագայում կարողանան այդ ոգևորությունը քվեների տեսքով կապիտալիզացնել»,–նշեց Ալեն Ղևոնդյանը:

Նրա խոսքով` այս պահի դրությամբ հանրային ընկալման տեսանկյունից այդ աշխատանքը բավարար է. «Իսկ վաղվա կամ մյուս օրվա համար մի քիչ դժվար է ասել, քանի որ հանրային տրամադրվածություններում կարող են և՛ կտրուկ փոփոխություններ արձանագրվել, և՛ մնալ ինչ–որ կայուն կետի վրա` կախված իրավիճակի, քաղաքական կոնյուկտուրայի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի անձի հետ»:

Ինչ վերաբերում է ընտրական բարեփոխումներին, մեր զրուցակիցը նշեց. «Այն օրենսգիրքը, որն ունեինք և հիմա էլ դեռ ունենք, մուտացիոն էր: Այսինքն` մի քանի սկզբունքների մեկտեղում էր` մեկ իրավական փաստաթղթում: Խոսքը մեծամասնական և համամասնական համակարգերի արտացոլման մասին է: Նախորդ իշխանությունների ժամանակ սա թերևս արտացոլում էր այն իրականությունը, որը կար Հայաստանում: Մի կողմից կար դոմինանտ կուսակցություն` ի դեմս ՀՀԿ–ի, իսկ մյուս կողմից կային տեղում «ֆեոդալիզացված» ՀՀԿ–ական հեղինակություններ, որոնք ռեյտինգայինով էին գնալու ընտրությունների: Անկախ նրանից, թե ռեյտինգայինի մասով իրենցից ովքեր էին հաղթում, արդյունքում հաղթում էր ՀՀԿ–ն: Դա մոդել էր, մեխանիզմ, որը բավականին լավ էր մտածված և իր արտացոլումն էր ստանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներում: Հիմա քննարկումներն այլ հարթության մեջ են: Կա մի քանի տարբերակ. կա բացարձակ համամասնական ընտրակարգի անցման անհրաժեշտություն, ինչը, կարծում եմ, շատ խելամիտ մոտեցում է, և կա ամբողջ երկրի մասով ռեյտինգային ընտրակարգի ներառում ԸՕ, ինչը, ըստ իս, կարող է որոշ խնդիրներ բերել: Բայց այստեղ կարևորն այն է, թե ինչ ենթակետեր, ինչ նորմեր կարող են ֆիքսվել կոնկրետ երկրի մակարդակով ռեյտինգային համակարգի ներդրման պարագայում: Պետք է հետևել գործընթացին՝ հասկանալու, թե ի՞նչ զարգացումներ են լինելու այդ ուղղությամբ»:

ԸՕ բարեփոխումների անհրաժեշտության առումով կարծիքները միանշանակ չեն: Ներկայումս ԸՕ փոփոխում են, որ մի կողմից այն արտացոլի հասարակության քաղաքական պատկերացումները իշխանափոխության իրողությունների ներքո, մյուս կողմից՝ երկիրը առաջիկա ընտրություններում զերծ մնա ընտրակեղծիքներից, տեղերում ընտրաճնշումներից: Այս կոնտեքստում քաղաքագետը ընդգծեց. «Եթե իշխանությունը կամ ինչ–որ ուժ այդպիսի նպատակ ունի, նշված դիտարկումները կարելի է իրականություն դարձնել բոլոր օրենսգրքերի պարագայում: Այսինքն` եթե երկրում օրինականության գերակայություն է հաստատվում, ապա անկախ օրենսգրքի ձևից, որակից, տեսքից ու փաթեթավորումից, օրենսգրքի տառին և ոգուն համապատասխան` քաղաքացին կարող է գնալ և իրացնել իր սահմանադրական իրավունքը: Եթե չկա օրինականություն, ամենալավ օրենսգիրքն էլ չի կարող աշխատել: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ կա գոնե կամքի բարձրաձայնում, ինչը դրական երևույթ է, բայց կամքի բարձրաձայնումը թերևս միշտ էլ եղել է: Եթե մենք կարողանանք քաղաքացիների հոգեբանության մեջ վերացնել ընտրակաշառքի, անձնավորված քվեարկության երևույթները, և քաղաքացիներն առաջնորդվեն իրենց պատկերացումներով, այդ պարագայում դրական առաջընթաց կունենանք: Եթե ոստիկանությունը կարողանա աշխատել հասարակության հետ, իր պարտականությունները լիարժեք կատարի և վերացնի քաղաքական, անձնական ճնշումներն ու ընտրակաշառքը, ապա կունենանք լավ ընտրություններ, եթե ոչ` չենք ունենա»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию