Կապանում փլուզման հետևանքով քաղաքացի է մահացել
ОБЩЕСТВО«911» ծառայությանը հունիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ: Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շենքի տանիքի երկաթբետոնե սալը (7.2 քմ), ինչի հետևանքով Ա. Պ.-ն (1971 թ.) մնացել է փլվածքի տակ և մահացել:
Փրկարարները երկաթբետոնե կառուցատարրերի տակից դուրս են բերել մահացած քաղաքացվու դին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



