Մալիում անհայտ անձինք հարձակում են գործել ֆրանսիացի զինվորականների դեմ
МЕЖДУНАРОДНОЕՄալիի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա, զոհվել է վեց ֆրանսիացի զինծառայող: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի: Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:
Հաղորդվում է, որ ռումբը պայթել է Գաո քաղաքում ֆրանսիական-մալիական կետի մոտակայքում: Պայթյունին հետևել են կրակոցներ:
Աղբյուրի խոսքերով՝ անհայտ անձինք պայթուցիկով մեքենան թողել են ճանապարհին: Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ մոտեցել է ֆրանսիացի զինվորների զրահապատ ավտոմեքենան:
Ֆրանսիան Սահարա-Սահել շրջանում իրականացնում է «Բարխան» գործողությունը, որի նպատակն է աֆրիկյան Սահել շրջանի կայունացումը և ահաբեկչության դեմ պայքարը: 2013 թվականից Ֆրանսիան Մալիում գործողությանը մանսակցելու համար ուղարկել է մոտ 4 հազար զինծառայող:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



