Իսպանացիները շուրջ 60 ներգաղթյալի են փրկել Միջերկրական ծովում
МЕЖДУНАРОДНОЕԻսպանական Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության փրկարարական նավը Միջերկրական ծովում 59 ներգաղթյալի է փրկել, որոնք ռետինե նավակով փորձել են հասնել եվրոպական ափերին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Իսպանիայի իշխանությունները թույլատրել են նավին մուտք գործել Բարսելոնայի նավահանգիստ, երբ Իտալիայի և Մալթայի իշխանությունները վճռականորեն մերժել են թույլատրել մուտքն իրենց կառամատույցներ: Ճանապարհը դեպի Բարսելոնա կարող է 4 օր տևել:
Ուրբաթ կայացած Եվրամիության գագաթնաժողովում որոշակի համաձայնություններ են կնքվել ներգաղթյալների հարցի կարգավորման վերաբերյալ՝ ընդգծելով փախստականների՝ դեպի Եվրոպա հոսքի սահմանափակման կարևորությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



