Ֆրանսիայում հանցագործը բանտից փախուստի է դիմել ուղղաթիռով
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում ավազակային հարձակման համար 25 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործ Ռեդուան Ֆաիդը փախուստի է դիմել ֆրանսիական բանտերից մեկից ուղղաթիռի օգնությամբ, գրում է Parisien-ը:
Թերթի տվյալներով՝ հանցագործը փախուստի է դիմել կիրակի առավոտյան Սեն Է Մարն դեպարտամենտում գտնվող բանտից: Հաղորդվում է, որ փախուստի ընթացքում Ֆաիդին օգնել է երեք զինված մարդ:
Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Ֆաիդը քրեակատարողական հիմնարկից հեռացել է ուղղաթիռով, որը գրանցված է եղել Բելգիայում: Ավելի ուշ ուղղաթիռը հայտնաբերվել է այրված՝ Փարիզի արվարձաններից մեկում:
Հինգ տարի առաջ Ֆաիդն արդեն բանտից փախուստի հաջող փորձ էր ձեռնարկել: Այդ ժամանակ նա պայթեցրել էր բանտի պատը և պատանդ վերցրել հաստատության մի քանի աշխատակցի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



