Նյու Դելիի բնակարաններից մեկում ոստիկանությունը նույն ընտանիքի 11 անդամի դի է հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕՆույն ընտանիքի առնվազն 11 անդամ կիրակի օրը մահացած վիճակում հայտնաբերվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակարաններից մեկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hindustan Times թերթը եւ աղբյուրը ոստիկանությունում:
Աղբյուրի համաձայն՝ տունը պատկանում էր գործարարին, որը խանութ եւ կաթնամթերքի արտադրամաս ուներ: Տեղական ժամանակով ժամը 8.00-ին հարեւանը մտել է բնակարան, որի դուռը բաց էր, եւ հայտնաբերել էր ընտանիքի անդամների մարմինները, այդ թվում նաեւ՝ գործարարի: Հարեւանը զանգահարել էր ոստիկանություն, ինչից հետո մարմինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտարարել են նրանց մահվան մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածների թվում են չորս տղամարդ, երեք կին եւ չորս աղջիկ: Մահացածների կողքին որեւէ գրություն չի հայտնաբերվել:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



