Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պիգմեյ» կուսակցությունների հայաստանյան ֆենոմենը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում անդրադառնալով Հայաստանում հեղափոխության արդյունավետ ընթացքն ապահովելու խնդրին՝ տեսակետ է հայտնել, թե իշխանության ներսում տեղի ունեցող վերադասավորումներին զուգահեռ անհրաժեշտ է Հայաստանում կուսակցական համակարգը կայացնել:

«Չի կարող որևէ քաղաքական վարչակարգ իրապես դառնալ ժողովրդավարական առանց կուսակցական համակարգի կայացման: Նույնիսկ առանց կեղծիքների ընտրությունները միայն կարող են ապահովել ոչ երկարաժամկետ քաղաքական կայունություն, ինչի անհրաժեշտությունը, առավելապես թշնամական և ոչ բարյացակամ նկրտումներ ունեցող որոշ սահմանակից պետությունների պարագայում, կենսական է»,– գրել է քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ, կուսակցական համակարգի չկայացածությունը հանգեցրեց ՀՀ– ում հեղափոխական իրավիճակի, իսկ այսօր ականատես ենք լինում մի երևույթի, ինչը որպես քաղաքական հակամշակույթ, կոչվում է «քաղաքական ճամբարափոխություն կամ շարքերի լքում»:

«Դրա պատճառը կուսակցությունների մոտ գաղափարական հենքի թերագնահատումն է հենց որոշ կուսակցականների կողմից: Նրանցից շատերի համար մի քաղաքական ուժից դուրս գալը, երբ այն այլևս իշխանություն չէ, շատ «նորմալ» գործընթաց է: Սա նշանակում է, որ կուսակցությանը անդամակցության և դրանից դուրս գալու հարցում մեծապես կարևորվում են ոչ թե գաղափարախոսությունը, սկզբունքները, այլ ուղղակի քաղաքական դաշտում տվյալ ուժի գրաված դիրքը: Սակայն մեկ վերապահում անենք՝ քաղաքական դիրքերը մշտապես փոփոխվող են: Վերը նշված արատավոր քաղաքական երևույթն առաջին խոչընդոտն է կուսակցական համակարգի կայացման գործում»,–գրել է քաղաքագետը:

«Փաստի» հետ զրույցում Է. Օրդուխանյանն ասաց, որ երկրի խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ ԱԺ–ն միակ համապետական նշանակության ներկայացուցչական մարմինն է: Ուստի տեղական առանձնահատկություններից ելնելով՝ անհրաժեշտ է կայացնել այնպիսի կուսակցական համակարգ, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում երկաստիճան կամ երկու գումարած մեկ մոդելով ձևավորված «հարաբերություններ» ձևավորվեն: Նման համակարգեր ձևավորելու դեպքում, ըստ քաղաքագետի, քաղաքական դաշտից դուրս կմղվեն «պիգմեյները»: Դրանք քաղաքական փոքր կշիռ ունեցող ուժեր են, որոնք Լուսնի նման Երկրագնդի շուրջն են պտտվում:

««Պիգմեյ» կուսակցությունները սովորաբար մեծ կուսակցությունների «ուղեծրում» են գոյատևում: Դրանք այն կուսակցություններն են, որոնք տվյալ պահին քաղաքական դաշտում իրենցից որևէ բան չեն ներկայացնում, բայց սնվում են ավելի հզոր քաղաքական ուժերից: Եվ, երբ իրենց այլևս հարմար չէ լինել իշխանության կողքին, հարմար պահին կարող են նաև դուրս գալ այդ համագործակցությունից»,–ասաց քաղաքագետը:

Զորօրինակ՝ ՀՅԴ–ն, որը չնայած գաղափարախոսությունների 180 աստիճան տարբերություններին, ՀՀԿ–ի հետ համագործակցության հուշագիր էր ստորագրել, սակայն իրեն հարմար պահին որոշեց դադարեցնել համագործակցությունը և անցավ «հակառակորդ» ճամբար: Քաղաքագետի կարծիքով, ամենակարևորը ՀՅԴ–ի պարագայում այն է, որ կուսակցությունը վերջապես վերադառնա իր սոցիալիստական գաղափարախոսական արմատներին և վերջ տա ազատական գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի հետ կոալիցիաներ կազմել, քանի որ իրականում իրարից տրամաբանորեն հակադիր ուժերը չեն կարող միասին նույն ուղիով ընթանալ գաղափարախոսությունների հակադրման պատճառով:

«Այսինքն, քաղաքական կոալիցիաները պետք է համանման գաղափարախոսություն ունենան: Եվ չեն կարող կոալիցիոն նույն թևում իրար հակասող ուժեր լինել: Հայաստանի 27– ամյա քաղաքական կյանքում, անկախ այն հանգամանքից, թե գրանցված քանի կուսակցություն կա, խորհրդարանական շեմը հաղթահարել և մշտապես խորհրդարան է անցել 4–ից 6 քաղաքական ուժ: Ներկա խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում դաշինքները պետք է գաղափարական շեշտադրումներ անեն: Մենք ունենք խնդիր, որ քաղաքական ուժերը ոչ թե գաղափարախոսությունների վրա են ձևավորվում, այլ անձերի: Եվ եթե մենք իսկապես ուզում ենք ժողովրդավարական երկիր կառուցել, շատ կարևոր է կուսակցական համակարգը կայացնել»,–ասաց Է. Օրդուխանյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, եթե այդ գործընթացը տեղի ունենա էվոլ յուցիոն ճանապարհով, ապա կարող է շատ երկար տևել, բայց օգտվելով հեղափոխական իրավիճակից՝ հարկավոր է ներուժն օգտագործել և նշված ինստիտուցիոնալացման շրջանը շատ արագ հաղթահարել: Սակայն այդ հարցում կարևոր է ոչ թե հիմնվել ծանոթ–բարեկամ սկզբունքի, այլ՝ պրոֆեսիոնալներին ներգրավելու վրա, որը մեծապես կնպաստի պետականակերտման գործընթացին: Այսինքն, ժամանակն է, որ կուսակցություններն ինքնամաքրվեն: 

«Մեկ անձի կամ մեկ տասնյակ անձերով կուսակցությունները պետք է ինքնաբերաբար քաղաքականությունից դուրս մղվեն և առաջ տարվի գաղափարախոսության հիմքի վրա ձևավորված կուսակցությունների գաղափարը: Դրա արդյունքում է, որ կկայանա ոչ միայն քաղաքական դաշտը, այլև համակարգը»,–ասաց Է. Օրդուխանյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию