Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեծ գումարների կանխիկացումների ազդեցությունը բանկերի վրա. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում բանկերից միլիոնավոր դոլարների գումարների կանխիկացման, ինչպես նաև որպես ավանդ ձևակերպված պայմանագրերի հայտնաբերման դեպքեր ևս գրանցվեցին: Բանկերի մոտ նախկինում հարց չի՞ առաջացել նշված գումարների մասով, ի՞նչ մեխանիզմ է գործել: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստ»–ի հետ զրույցում առաջին հարցին պատասխանելով` նախ նկատեց.

«Կոնկրետ մարտ–ապրիլ–մայիս ժամանակահատվածում առևտրային բանկերում ժամկետային հաշիվներում ներդրված գումարների անկում է տեղի ունեցել: Մարտի վերջի դրությամբ եղել է մոտ 2 տրիլիոն 643 միլիարդ դրամ: Ապրիլի վերջին այդ ցուցանիշն իջել է 2 տրիլիոն 593 միլիարդի: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում այդ ցուցանիշը մոտ 4 տոկոսով` ավելի քան 100 միլիարդ դրամով իջել է: Սա հասկանալի է` ռիսկերի ավելացման հետևանք էր, մարդիկ մտահոգվել են: Բնականաբար` անհանգստություններ են եղել նաև այն գումարների մասով, որոնք ներդրված են եղել անօրինական, ապօրինի հարստացման համատեքստում: Ընդհանուր առմամբ` շուրջ 45 միլիարդ դրամի մասին է խոսքը: Ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների մասով այդ գումարը եղել է 45 միլիարդ դրամ: Սա ռեզիդենտներին վերաբերող գումարներն են: Ոչ ռեզիդենտներինը մոտ 58 միլիարդ է: Ընդ որում` նվազել են հատկապես արտարժույթով պահվող ժամկետային ավանդները»:

Տնտեսագետը նշեց` սրանք թվեր են, որոնք երևում են պաշտոնական հաշվետվություններից. «Համենայն դեպս,մայիսի վերջի դրությամբ, ցուցանիշը վերականգնվել է: Անկման պրոցեսը չի շարունակվել: Ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների մասով մայիսի վերջին առկա էր գրեթե 2 տրիլիոն 617 միլիարդ դրամ: Ինչ–որ տեղ նորմալ է` քաղաքական իրավիճակը կայունացավ, և ռիսկերը նվազեցին: Ամեն դեպքում` պետք է ենթադրել, որ մի մասով գործ ունենք օրինական փողերի, մի մասով էլ, թերևս, գումարների, որոնք, հնարավոր է, օրինականության տեսանկյունից ռիսկերի դաշտում են»:

Հարցին, թե այս կանխիկացումներն ինչպիսի ազդեցություն կունենան բանկերի վրա, պատասխանեց. «Եթե համեմատենք ընդհանուր բանկային ակտիվների և ավանդների մասով, ապա դրանք մեծ ծավալներ չեն: Ժամկետային ավանդների և ցպահանջ հաշիվների մասով խոսքը 4 տոկոսի մասին է: Ոչ ռեզիդենտների մասով 2,2 տոկոս է, որը մեծ ազդեցություն ու ցնցումներ չի կարող առաջացնել: Բացի այդ` կան նաև դրամի փոխարժեքի կայունության ամրապնդման որոշակի դրսևորումներ, ինչպես նաև ժամկետանց ավանդների տեսակարար կշռի բավականաչափ տանելի մակարդակ: Բոլոր առումներով մայիսի ու արդեն հունիսի տվյալներն աճողական են: Բանկային համակարգի վստահության ցուցիչը գումարների, ավանդների աճի դրական դինամիկան է: Սա երկրում տեղի ունեցող փոփոխությունների և այդ մթնոլորտի արդյունքն է: Իսկ թե կոռուպցիոն հետագա պայքարն ինչ ազդեցություն կունենա բանկային համակարգի վրա, այս պահին ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանությունից»:

Ատոմ Մարգարյանը շեշտեց` իրականում գործ ունենք տասնամյակների խնդրի հետ: Նա, վերադառնալով առաջին հարցին, ավելի խորքային խնդրի մասին խոսեց:

«Հարց է` բանկերն ինչպիսի՞ ծագման գումարներով են հիմնադրվել: Հիմնադիրներին որտեղի՞ց այդքան հսկայածավալ միջոցներ: Արդյո՞ք օֆշորային ծագում չունեն: Սրանք հարցեր են, որոնք մշտապես հետաքրքրել են հանրությանը, թեպետ պաշտոնական շրջանակներում կարծես այդպիսի խնդիր գոյություն չի էլ ունեցել: Մշտապես ուրախացել ենք, որ բանկերի ակտիվներն ավելանում են, հիմնադիր կապիտալն ավելանում է, բայց գումարների ծագման օրինականության և, այսպես ասած, լեգիտիմության խնդիրը երրորդ պլանում է եղել: Հակակոռուպցիոն բացահայտումների համատեքստում արդեն ժամանակն է, որ պատասխանեն նման հարցերին: Մի կողմից դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի նաև կապիտալի համաներման մասով ինչ–որ գործողություններ իրականացնել, ճանաչել մեծ մասի սեփականության լեգիտիմությունը: Մյուս կողմից էլ ահնրաժեշտ է, որ հետագայում քաշվի այդ կարմիր գիծը և նման գումարների երևան գալու դեպքում հնարավոր լինի զրոյից պարզել ու ճշգրտել` իսկապե՞ս դրանք, այսպես ասած, մրցակցային կամ վաստակած գումարներ են, թե՞ ուղղակի նորից կոռուպցիոն, տարբեր տեսակի արգելված սխեմաներով ձեռք բերված գումարներ»

Ինչ վերաբերում է վերոնշյալ գումարների պահման մեխանիզմներին, հետագա ճակատագրերին, տնտեսագետը նշեց. «Որքան հասկանում եմ` կան որոշակի հարկաբյուջետային կամ գանձապետական հաշիվներ, որոնք սպասարկում են նախաքննության գործընթացում հայտնված գումարներն ու ակտիվները: Ըստ էության, հիմա դրանք սառեցված միջոցներ պետք է լինեն: Եթե կան հաշիվներ, կալանք է դրվում, եթե առգրավված կանխիկ միջոցներ են, պետք է ի պահ տրվեն որոշակի բանկերին կամ ԿԲ–ին: Սրանք տեխնիկական հարցեր են, բայց այդ գումարների հետագա ճակատագիրը կարող է որոշվել միմիայն նախաքննության և ամենակարևորը` դատաքննության ընթացքում: Եթե պարզվի, որ դրանք ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերված գումարներ են, շորթումներ են կամ կաշառքներ, կամ այլ անօրինական գործարքների արդյունքներ, բնականաբար բռնագանձվում են պետական բյուջե: Իսկ անձինք, ովքեր թույլ են տվել այդ խախտումները, պետք է պատասխանատվության ենթարկվեն Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: 189, 205, 301 և մի շարք այլ հոդվածներով նախատեսված ծանր հանցագործություններ են ենթադրում, որոնց մասով մարդիկ ոչ միայն պետք է փոխհատուցեն վնասները, այլև ապա քրեական պատասխանատվություն ենթարկվեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию