Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. նախարարությունը բանակցում է վրացի և ռուս գործընկերների հետ
ОБЩЕСТВОՏրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարության մամուլի Անահիտ Առաքելյանը: Նրա խոսքով՝ խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է տոմսի ամրագրում: «Բանակցություններն ընթանում են ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ»,-ասաց նա:
Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:
Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերը արդեն 7 օր է անցակետում են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



