Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տիգրան Ներսիսյան. «Կուզենայի, որ «սիրո և համերաշխության» մթնոլորտն իրական լինի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի հյուրը Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է: 

Հասարակության ցանկությունն անտեղի չէ

Նոր Հայաստան կառուցելու մեկնարկը հրաշալի է և հուսադրող: Կան սպասումներ, որոնք, բնականաբար, պետք է արդարացվեն: Կարծում եմ` այդ ճանապարհին ենք: Մեկնարկը նաև սկզբունքային է` իրենց առջև խնդիրներ ու հարցեր են դրել: Իսկ արդյունք տեսնելու համար դեռ շատ քիչ ժամանակ է անցել, բայց կարևոր է, որ տեսնում ես այն ուղիները, որոնք իր առաջ է դրել նոր իշխանությունը: Մեր հասարակության զգալի մասը ցանկանում է հնարավորինս շուտ տեսնել փոփոխությունները: Այդ ցանկությունն անտեղի չէ: 25 տարի է` մարդկանց մոտ բազմաթիվ լրջագույն հարցեր են կուտակվել, որոնք շատ արագ լուծման կարիք են զգում: Փոփոխությունները շուտ տեսնելու ցանկություն կա, բայց դրանք այնպիսի խորը և արմատական հարցեր են, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Ճանապարհը ճիշտ է ընտրված, բայց մարդիկ պետք է աշխատեն` նոր տեսնենք իրական արդյունքը: 

Եթե պաշտոնյա ես, ուրեմն` հարուստ ես. նախորդների սխալները շատ են, Աստված չանի` կրկնվեն

20 տարի երկրում տոտալ թալան է եղել: Առաջին հերթին` պետք է կանխվի դա: Մենք ուղղակիորեն արձանագրել ենք` եթե ինչ–որ մեկը պաշտոն է ձեռք բերում, սկսում  է հարստանալ: Վերևից` առաջին մարդուց, մինչև ներքևի էշելոններ` եթե պաշտոնյա ես, ուրեմն` հարուստ ես: Թալանի չափն էլ է տարբեր եղել, բայց այդ փաստը սարսափազդու է: Այն աշխատավարձերով, որոնք ստանում են պաշտոնյաները, հնարավոր չէ նման կարողություններ ունենալ: Երկրորդը բանակի հարցն է: Մենք գիտենք, թե բանակն այսօր ինչ արժեք ունի պատերազմող և թշնամիներով շրջապատված մեր երկրի համար: Բայց, պարզվում է, այնտեղ էլ կանխարգելիչ ոչինչ չի եղել, բանակն էլ են թալանել: Սա սարսափելի է: Այսինքն` այնպես չի եղել, որ ինչ–որ մեկը գոնե ասեր` բանակի մասով չի կարելի: Գոնե բանակի առումով տաբու լիներ, բայց բանակն էլ են թալանել: Իսկ բանակից բխող հաջորդ հարցն անվտանգությունն է, որը դրված է նոր կառավարության առաջ: Անվտանգությունն արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերի մեջ է: Նախորդների սխալները շատ շատ են: Աստված չանի` կրկնվեն: 

Շարունակելն ուղղակի անհնար էր

Կարծում եմ` հասարակության մեծ մասը հասկանում է, որ այնպես շարունակել այլևս չէր կարելի: Եկել էր մի պահ, որը շարունակելն ուղղակի անհնար էր: Բացթողումներից, սխալներից պետք է եզրակացություն անի նաև հասարակությունը: Ուզած, թե չուզած` հասարակությունը դուրս է գալու էյֆորիայից: Ինչ–որ մեկը ցանկանա, թե` ոչ, էյֆորիան անցնելու է, որովհետև այն ուղղակի հոգեվիճակ է: Իսկ երբ վիճակը ստաբիլանա, վերոնշյալ սպասումները հարցերի տեսքով դրվելու են նոր կառավարության և ղեկավարության առաջ: Բոլորը պետք է հասկանան` եթե երկիրն ինչ–որ մեկի կողմից կառավարվում է, ապա ով ուզում է` լինի, նրա վրա մեծագույն պատասխանատվություն է դրված: Մենք ժողովրդավարական երկիր ենք ուզում կառուցել, անձերը փոխվելու են, կառավարությունները փոխվելու են, բայց պետք է գիտակցեն երկիրը ղեկավարելու և առաջ տանելու լրջագույն պատասխանատվությունը: 

Ես կուզենայի, որ «սիրո և համերաշխության» մթնոլորտ ասվածն իրական լինի, որովհետև տեսնում եմ, որ այսօր կա նաև չարության մթնոլորտ: Իհարկե` կա համախմբում, բայց հասարակությունը բաժանված է մասերի: Ես ուզում եմ, որ այդ ամենը վերանա: Իհարկե մեծագույն չարիք գործածները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տարբեր ոլորտներում եղած անարդոթյունները պետք է բացահայտվեն, թերությունները պետք է շտկվեն: Համենայն դեպս` պետք է գնալ այդ ճանապարհով, բայց այդ ամենը չպետք է հիմնված լինի ավելորդ նեգատիվի, ագրեսիայի ու չարության նոտաների վրա: Նայում ես համացանցը, մամուլը, դրսում զրուցում մարդկանց հետ, հասկանում ես, որ ավելորդ լարվածություն կա: Հասկանում եմ` ինչու է այդպես, ցավոք շատ– շատ բաներ են կուտակվել, բայց ավելորդ ագրեսիան, միևնույն է, լավ բանի չի տանում: Այդ տրամադրությունները պետք է մեղմվեն:

Ծայրահեղականությունը ճիշտ մոտեցում չէ

Բարեփոխումներ պետք է լինեն նաև մշակույթի ոլորտում: Այստեղ ևս ամենակարևորը ճիշտ ուղղություն ընտրելն է: Օրենսդրական փոփոխություններին ժամանակի ընթացքում և քայլ առ քայլ պետք է հասնել: Բայց ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ ևս ծայրահեղականությունը ճիշտ մոտեցում չէ: Այսինքն` ստեղծվածը քանդելը, ինչի օրինակներն ունենք: Ինչ–որ բան բարեփոխելու համար քանդել են եղածը, բայց դրա փոխարեն նորը չեն կարողացել կառուցել: Նման մոտեցումը սխալ է, քայլերը պետք է մտածված լինեն: Իսկ որ ամենակարևորն է` մշակույթի նախարարության հետ պետք է որոշումներ կայացնեն մշակույթի պրոֆեսիոնալները, ինչպես նաև` ներկայացնեն առաջարկություններ: Այդ գործընթացներում պետք է ներգրավված լինեն թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Սա է ճիշտ ճանապարհը: Իսկ որ մեր ոլորտին առնչվող կուտակված հարցերը բազմաթիվ են, և լուծման անհրաժեշտություն ունեն, փաստ է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию