Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մտածողության առումով շատ բան չի փոխվել, հասարակությունը շարունակում է անձերին ընտրել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Սարո Սարոյանի դիտարկմամբ, առաջիկա քաղաքական գործընթացներում առաջընթաց ապահովելու համար որոշակի պայմաններ են հարկավոր: Առաջին հերթին պետք է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել: Առանց դրանց հնարավոր չի լինի այնպիսի քաղաքական իրավիճակ ձևավորել, որ հանրությանը զերծ կպահի քաղաքական ուժին ընտրելիս այս կամ այն անձին նախընտրելու տրամաբանությամբ առաջնորդվել:

«Փոփոխությունների պահանջը «Ընտրական օրենսգրքի», կուսակցությունների, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու պահանջով է պայմանավորված: Եվ առանց այսօրինակ խնդիրներ լուծելու, պետք չէ սպասել, որ քաղաքական դաշտում որևէ էական փոփոխություն կլինի: Առանց նման փոփոխությունների կուսակցությունների շուրջ համախմբումը կրկին կլինի անձերով և ոչ թե գաղափարներով պայմանավորված: Այսինքն, առաջիկա արտահերթ ընտրությունները մոտավորապես կլինեն այն տրամաբանությամբ, ինչպիսին եղել է նախորդ 20 տարիների ընթացքում»,– ասաց քաղաքագետը:

Ս. Սարոյանի դիտարկմամբ, հասարակության վարքագիծն ընտրություններից առաջ որոշակի առաջընթացի նրբերանգներ կպարունակի, սակայն էական ոչինչ չի փոխվի: Եվ որպեսզի հասարակությունը սկսի ոչ թե անձերի, այլ ծրագրերի միջև ընտրություն կատարել, հարկավոր են արմատական փոփոխություններ իրականացնել: 

Դիտարկմանը, որ եթե խնդիրն օրենսդրության դաշտում է, ապա գաղտնիք չէ, որ կան հրաշալի օրենքներ, որոնք, սակայն, իրականում չեն գործում միայն այն պատճառով, որ դրանց հասարակական պահանջարկը չկա: Եվ եթե հաջողվի օրենսդրական փոփոխություններ իրականացնել, ապա որքանո՞վ դրանք կօգնեն, որպեսզի առաջիկա ընտրությունները ոչ թե անձերի, այլ ծրագրերի միջև տեղի ունենան, քաղաքագետը պատասխանեց.

«Ցանկացած օրենք որոշակի մտածողության արտահայտություն է: Սակայն մենք սովոր չենք մտածել, որ օրենքները բոլորիս համար են: Մեր հասարակության մտածելակերպի համաձայն, գրված օրենքներն իրենց չեն վերաբերում, այդ իսկ պատճառով էլ մեզ համար խորթ է հասկանալ, որ ցանկացած օրենք պետք է հանրային մտածողության անբաժանելի մասը դառնա և հանրային մտածելակերպի արտահայտությունը լինի: Եվ ձեր հարցն էլ անցած 20 տարվա հանրային մտածողության մասին է, քանի որ նախկինում գործող օրենքները չեն բխել հանրային շահերից և պահանջից, որն իրականում այդպես չի եղել»:

Օրենսդրական շատ փոփոխություններ պետք է բխեն հանրային նոր մտածելակերպից և պահանջից, համոզված է Ս. Սարոյանը, որի արդյունքում այս կամ այն ոլորտին վերաբերող իրավահարաբերությունները պետք է հանրության լայն շերտերին գոհացնեն: Բացի այդ, կարևոր է, որ բիզնեսը քաղաքականության հետ սերտաճած չլինի:

«Պետք է համապատասխան մեխանիզմներ լինեն, որոնք կերաշխավորեն արդար և թափանցիկ ընտրություններ, «Քրեական օրենսգրքով» նախատեսված հոդվածների համաձայն պետք է ստեղծվեն այնպիսի լրջագույն պայմաններ, որոնք կստիպեն, որ մարդիկ չգնան ընտրակաշառքի ճանապարհով»,– ասաց Ս. Սարոյանը:

Այդ ամենը, սակայն, կրկին կմնա որպես բարի ցանկություն, եթե առաջին պլան չմղվի քաղաքական կամքի գործոնը, համոզված է քաղաքագետը: Ներկայում տեղի ունեցող գործողությունները հենց այն մասին են փաստում, որ նոր իշխանությունները նման քաղաքական կամք դրսևորելու պատրաստակամություն ունեն, ինչն էլ հանրային կամարտահայտությամբ է պայմանավորված:

«Ներկա իշխանությունների քաղաքական կամքը կաշկանդված է հանրային կամքով: Եվ այս պարագայում, երբ խոսում ենք օրենքների մասին, տեսականորեն պետք է հասկանանք, որ դրա հետևում որոշակի քաղաքական կամք կա, որի հետևում էլ հանրային կամքն է գործում: Այսինքն, թավշյա հեղափոխությունը հենց դրա արտահայտությունն է եղել: Հետագայում նույնպես հանրությունն իր կամքն է պարտադրելու: Եվ այս պարագայում հանրությանը հուզող հարցերի օրենսդրական կարգավորումները պետք է այնպիսին լինեն, որպեսզի հասարակության կամքն արտահատելու մեխանիզմների վերածվեն և առաջ մղեն քաղաքական պրոցեսները»,– ասաց Ս. Սարոյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, սակայն, որքան էլ մեծ լինի հանրության կամարտահայտման համար նպաստավոր օրենսդրական դաշտ ապահովելու ցանկությունը, այնուամենայնիվ, կան հետադիմական ուժեր, որոնք քաղաքական պրոցեսները տանում են նախկին ձևաչափերով՝ անձերի, կեղծ դաշինքներ ձևավորելու սցենարներով, ինչն էլ առաջիկա ընտրությունների ժամանակ թույլ չի տա ընտրություն կատարել ծրագրերի և ոչ թե անձանց միջև:

«Պետք չէ մտածելակերպի մեջ մեծ փոփոխությունների սպասել, քանի որ կա անհամապատասխանություն հանրության քաղաքական գիտակցության և քաղաքական ուժերի մտածողության մեջ: Բայց, մյուս կողմից, այդ դիսբալանսը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի, եթե քաղաքական միավորները չհասկանան, որ այլևս չի կարելի հետադիմական հայացքներով առաջնորդվել»,– ասաց Ս. Սարոյանը:

Կուսակցությունների վարքագիծը քննարկման առարկա դարձնելու հասարակական պահանջը թեև շատ չէ, սակայն, որոշ չափով դա էլ կա: Եվ եթե նախկինում քաղաքական ուժերն առանց վարանելու կարող էին քաղաքական կոալիցիաներ կազմել իրար հակասող գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժերի հետ, ապա դա էլ կամաց-կամաց կփոխվի:

«Այսօրինակ հարցերի շուրջ հանրության ուշադրությունը բևեռված է, բայց այն պետք է ավելի խորացնել: Այդ երևույթը նույնպես առկա է, քանի որ իրականում կուսակցություններն ընդամենը ըստ ծրագրերի են տարբեր, իսկ դրանց ղեկավարները նույն որակն ունեն: Նրանց համար կուսակցությունների ծրագրերն ընդամենը թղթի վրա գրված ինչ–որ բաներ են, ընդամենը արտաքին տեսքի համար պահանջվող մի բան: Այդ պատճառով էլ նման դաշինքներ են ձևավորվում: Դա նույնպես կեղծիք է, որը պետք է հետագայում թույլ չտալ: Այս առումով ընդգծեմ, որ ոչ թե հանրությունը դա չի գիտակցում կամ նկատում, այլ քաղաքական միավորներն են շատ հետ մնացել հասարակությունից և հետ են ձգում նաև հասարակությանը: Բայց սա էլ երկար չի կարող տևել, քանի որ նման մոտեցումը երկար շարունակելու դեպքում հասարակության վզին գցվող օղակը ուշ թե շուտ իրենց վզին կհայտնվի: Ցավոք, շատ քաղաքական ուժեր այս ամենը չեն հասկանում, ինչպես ընդամենը ամիսներ առաջ Հանրապետական կուսակցությունը շատ բան չէր հասկանում: Այնպես որ, հասարակությունը կարող է այնքան հասունանալ, որ քաղաքական ուժերին էլ ստիպի զարգանալ: Հակառակ դեպքում քաղաքական ուժերն ու միավորները կընկնեն իրենց սեփական թակարդը»,– ասաց Ս. Սարոյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию