Արտանիշ գյուղի կորած անչափահաս երեխաները գտնվել են
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի անչափահաս բնակիչներ Էդիկ և Էդմոն Առուշանյանները հուլիսի 4-ից անհետացել էին անասնապահական ֆերմայից, որտեղ աշխատում էին ամառային արձակուրդների ընթացքում: Հուլիսի 5-ին ժամը 12-ի դրությամբ որոնողական աշխատանքները, որոնք իրականացնում էին մարզի փրկարարները և ոստիկանները, տվել են դրական արդյունք:
Ինչպես տեղեկացրեց Արտանիսի վարչական ղեկավար Կարեն Շուշանյանը՝ եղբայրներին գտել են Չիլ և Արտանիշ գյուղերի հատվածում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում:
«Երեխաները ողջ և առողջ են՝ սովորական տրամադրությամբ: Այս պահին մենք փրկարարների, ոստիկանների հետ նրանց ուղեկցում ենք իրենց ծնողների մոտ»,-նշեց Շուշանյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



