Ողբերգական վրաերթ Գյումրիում. տուժողը տեղում մահացել է (ֆոտո)
ОБЩЕСТВОԳյումրիում այսօր՝ հուլիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Գյումրիի Երեւանյան խճուղու 157 շենքի դիմաց Mercedes Vito մակնիշի AՏH 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Հովհաննես Տատոյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը, ով, ըստ տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է, փախուստի չի դիմել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված փողոցում իր գործընկերների հետ դիտահորերի մաքրման աշխատանքներ է կատարելիս եղել:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



