Ֆիլիպ Կիրկորովը՝ իր շոուի քասթինգին մասնակցող պարուհու ուշագնացության մասին
ЛАЙФStyle.news.am-ը գրում է .
Դեռ նոր էինք հասցրել հայտնել, որ Ֆիլիպ Կիրկորովի նոր շոուի քասթինգի ժամանակ 28-ամյա Ալյոնա Տկաչենկոն ուշագնաց է եղել, երբ LifeNews-ը փոխանցեց միջադեպի առնչությամբ «Ռուսական էստրադայի թագավորի» մեկնաբանությունը:
«Ինչպես միշտ՝ առանց արկածների չի ստացվում, երբեք ամեն ինչ հարթ չի լինում: Աղջիկն այնքան էր ջանում, նրա ելույթն այնքան լավ էր ստացվում ու մեկ էլ հանկարծ՝ մի վայրկյանում կորցրեց գիտակցությունն ու ընկավ բեմի վրա: Այնքան էինք վախեցել, որ ընդհատեցինք քասթինգը ու սկսեցինք նրա առողջությամբ զբաղվել: Միջոցառումը շարունակեցինք միայն երբ համոզվեցինք, որ նրա վիճակը լավ է ու նրան տուն ուղարկեցինք: Ես խոսել եմ նրա հետ, աղջիկն ասաց, որ շատ էր հուզվել»,- ասել է Կիրկորովը:
Բժիշկները կասկածներ ունեն, որ Ալյոնա Տկաչենկոյի մոտ նախակաթվածային վիճակ է։ Աղջկա մոտ զարկերակային բարձր ճնշում, ինչպես նաեւ արագ սրտխփոց է ախտորոշել։



