Սարի թաղի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժել է 2 բնակիչ
ОБЩЕСТВО«911» ծառայությանը հուլիսի 6-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքի տներից մեկի բակում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: Տուժածներ Մ. Պ.-ն (ծնված 1967 թ.) և Ն. Մ.-ն (ծնված 1935 թ.) շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



