Ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է ԱԺ նախկին պատգամավորի 36-ամյա ազգականը
ОБЩЕСТВОՀուլիսի 7-ին՝ ժամը 17:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ գործարանի մոտակայքում, քաղաքացին հոսանքահարվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ Աղստև գետում, հայտնաբերվել է Մ. Ք.-ի (ծնված 1982 թ., Աչաջուր համայնքի բնակիչ) դին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը՝ Մանվել Քոքոբելյանը, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



