Կալիֆոռնիայում ավելի քան 3000 մարդու են տարհանել հրդեհի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա շրջանի Գոլետա քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 3200 մարդ է տարհանվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, հրդեհը բռնկվել է ռեկորդային բարձր ջերմաստիճանի և քամու ուժգնացման պատճառով: Կրակը տարածվում է 25-30 հեկտար մակերեսով: Հրշեջներին հաջողվել է մարել կրակի 5 տոկոսը: Շուրջ 20 շինություն կործանվել է, այդ թվում և տներ, խորդանոցներ և այլ կառույցներ: Դեպքի վայրում աշխատում է 350 հրշեջ և 4 ուղղաթիռ:
Ինչպես աղբյուրը նշում է, այսօր շրջանի վթարա-փրկարարական ծառայությունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել տարածաշրջանային մակարդակով: Հաղորդվում է, որ ներկա պահին տուժողներ չկան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



