Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ավելի քան 120 զինյալ Է ոչնչացվել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի անվտանգության ուժերը մեկ օրում «Թալիբան» ռադիկալ շարժման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 120 անդամ են ոչնչացրել: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերն Աֆղանստանի տարբեր հատվածներում 9 մաքրման եւ 89 հատուկ նշանակության օպերացիա են իրականացրել, իսկ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը 9 օդային հարված են հասցրել զինյալների կացարանների ուղղությամբ:
«Օպերացիայի արդյունքում 121 զինյալ է ոչնչացվել, այդ թվում` «ԻՊ»-ի 10 ահաբեկիչ, 70 զինյալ վիրավորվել է, 7 կասկածյալ ձերբակալվել է»,- նշվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



