Ցանցահենները մեկ միլիոն դոլար կստանան ջնջված iOS 9-ը կոտրելու համար
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Կիբեռանվտանգությամբ զբաղվող Zerodium ընկերությունը հայտնել է, որ ջնջված iOS9-ի հետ կապված հանձնարարությունը հաջողությամբ կատարվել է ցանցահենների թիմի միջոցով: Այս մասին հայտարարությունը հայտնվել է ընկերության Twitter-ի էջում:
Համաձայն Zerodium-ի պայմանների` մասնակիցները պետք է թողարկեին «Ջելբրեյք» սարքավորումը` iO-ի նորագույն տարբերակով ( iOS 9.1 և 9.2b), որպեսզի դրա վրա ներբեռնվի ցանկացած ծրագիր` ըստ սեփական ընտրության: Իսկ հարձակումը պետք է տեղի ունենար կամ վեբ բրաուզերում բացված էջի միջոցով, ինչպես նաև տեքստային կամ մուլտիմեդիոն հաղորդագրության միջոցով:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ խնդիրը հեշտերից չէր, և հաղթողներն իրենց լուծումը ներկայացրել են մրցույթի ավարտից մի քանի ժամ առաջ: Մեթոդի էությունը բացատրել և հաղթած թիմի անունը հայտնել ընկերությունում հրաժարվել են:



