Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում բրիտանուհու մահվան համար
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում նյարդապարալիզացնող նյութով թունավորված կնոջ մահվան համար, հաղորդում է Reuters-ը։
«Պարզ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը հարձակում է գործել բրիտանական հողի վրա, որի հետեւանքով մեր քաղաքացին է զոհվել»,-հայտարարել է նա խորհրդարանում ելույթի ժամանակ։
Նրա կարծիքով, Մոսկվային դատապարտելու գործում միջազգային հանրությունը կմիանա Բրիտանիային։ Նշենք, որ հուլիսի 4-ին Էյմսբերիում երկու մարդ հայտնվել են անհայտ նյութի ազդեցության տակ։ Կիրակի օրը տուժողներից Դոն Ստերջեսը մահացել է հիվանդանոցում, 45-ամյա Չարլի Ռոուլիի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



