Կանադայում շոգից մահացածների թիվը հասել է 70-ի. CBC
МЕЖДУНАРОДНОЕԿանադայի Քվեբեկ նահանգում ուժեղ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի: Այս մասին հայտնում է CBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:
Ավելի վաղ հաղորդվել էր շոգի հետևանքով 50 զոհի մասին:
Ինչպես նշում է CBC-ն, Քվեբեկում օդի ջերմաստիճանը հասնում է ավելի քան +40 աստիճանի: Զոհերից 34-ը մահացել են Մոնրեալ քաղաքում:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ շոգից մահացածները հիմնականում 60-ն անց մարդիկ են, որոնք տառապել են քրոնիկ հիվանդություններից:
Ավելի վաղ արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական ավելի քան 1.200 կանչ են ստանում: Մոնրեալի իշխանությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես՝ երկարացվել է լողավազանների աշխատանքի տևողությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



