«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում
ОБЩЕСТВО«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտարարել են, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից՝ անդրադառնալով հուլիսի 11-ին բնակիչների կողմից Վարդենիս-Մարտակերտ մայրուղին փակվելու դեպքի առնչությամբ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում, հետեւաբար ընկերությունը չի կրում որեւէ պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Վեոլիա Ջուր»-ը հորդորում է լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ նման չստուգված լուրերի հրապարակումից՝ ընկերության վարկը կամա թե ակամա չվտանգելու համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



