Ծեծի էին ենթարկել 60-ամյա տղամարդուն և հափշտակել գումար
ОБЩЕСТВО
Հուլիսի 6-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ հուլիսի 4-ին՝ ժամը 11.00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգում ոմն Անդրանիկ և Գոռ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու սպառնալիքով ծեծի են ենթարկել 1958 թ. ծնված Լեռնիկ Շ.-ին և, գրպանից հափշտակելով գումար, դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 10-ին պարզվել է, որ ոմն Անդրանիկը հանդիսանում է 1977 թ. ծնված Անդրանիկ Վ.-ն, իսկ Գոռը՝ 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն:
Նույն օրը՝ ժամը 12.45-ին, Գոռ Հ.-ն, իսկ ժամը 15.00-ին՝ Անդրանիկ Վ.-ն, իրենց բնակության վայրերից բերման են ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Գոռ Հ.-ն և Անդրանիկ Վ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
3
Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»
4
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
5
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»



