Երևանի Տերյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
ОБЩЕСТВОՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղիների ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը՝ դեպի Սայաթ Նովայի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը՝ դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետև կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



