Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ս․ Աստվածածին եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկի վերաբերյալ պարզաբանում է ներկայացվել

ОБЩЕСТВО

Past.am

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Ամբերդ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցը՝ 45,07 հեկտար տարածքով,  պահպանության է հանձնվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այսինքն՝ ինչպես «Ամբերդ ամրոց»-ի տարածքում գտնվող բոլոր ենթահուշարձանները, այնպես էլ Ս․ Աստվածածին եկեղեցին, որպես հուշարձան, ներառված են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող «Ամբերդ ամրոց»  արգելոցի կազմում։ 

Տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Սակայն կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2001 թ․ հուլիսի 9-ի N 616, Արագածոտնի մարզի Ամբերդի կամ այսօրվա «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում գտնվող Ս․ Աստվածածին եկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։ Այդ նույն որոշման 2-րդ կետի ա) ենթակետի համաձայն եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ պետք է կնքվեր նշված եկեղեցու հանձնման համապատասխան պայմանագիր։ Իսկ մեկամսյա ժամկետում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետի համաձայն  Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է պահպանական պարտավորագիր ներկայացներ։

Նույն որոշման 5-րդ կետն էլ սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված եկեղեցու հանձնման, հողատարածքների ճշտման և օգտագործման տրամադրման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապահովվեր գույքային իրավունքների պետական գրանցումը:

Սա նշանակում է, որ ՀՀ կառավարության N 616 որոշմամբ Ս․ Աստվածածին եկեղեցին անժամկետ՝ անհատույց իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն, սակայն իրավունքի փաստի գրանցում այդպես էլ տեղի չի ունեցել։

Մյուս կողմից  ՀՀ կառավարության  541-Ն  որոշման պահանջների կատարումն ապահովելու համար իրավունքի գրանցման ժամանակ անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, որպես պարտադիր փաստաթուղթ պահանջվել է տարածքում առկա բոլոր շինությունների վերաբերյալ օրենքով սահմանված տեղեկություններ (բնութագրեր, սխեմաներ, հատակագծեր և այլն)։ Այդ պարագայում է միայն կադաստրի համապատասխան ստորաբաժանման կողմից գրանցվել ՀՀ մշակույթի նախարարության և ապա ՊՈԱԿ-ի իրավունքները։

Առաջիկայում  «Ամբերդ ամրոց» արգելոցում  նախատեսվում է մեկնարկել տոմսային տնտեսություն, ինչը ներառում է աշխատանքային որոշակի ռեժիմ, այդուհանդերձ ՊՈԱԿ-ը պատրաստակամ է յուրաքանչյուր դեպքում աջակցել  Հայ Առաքելական եկեղեցուն՝ Ս․ Աստվածածին եկեղեցում եկեղեցական արարողություն անցկացնելու հարցում՝ նախապես տեղեկացնելու պարագայում։

Հ․Գ․ Խաչիկ Վարդանյանի վերջին գրառումը․ «Սիրելի ընկերներ, բարեպաշտ հավատացյալ բարեկամներ, Ամբերդի հետ կապված խնդրի շուրջ այսօր Մշակույթի փոխնախարարի և ՊՄՊ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանի հետ համատեղ հանդիպել և խոսել ենք: Խնդիրն ստացել է լուծում հօգուտ բոլորիս: Եկեղեցում կշարունակվի հոգևոր ծառայությունն անխափան: Ներեղություն եմ հայցում Ա. Թարվերդյանից, քանի որ նրա պահանջներն եղել են օրենքի շրջանակներում, ցավոք այլ կերպ են փոխանցվել ինձ: Տերն օրհնի ամենքին: Կամ և մնում եմ ծառան մեր Տիրոջ և հավատարիմ սպասավոր մեր Մայր Սուրբ ԵԿեղեցու»:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию