Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել. Արման Թաթոյան
ПОЛИТИКАՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր մտահոգությունն է արտահայտել այսօր Ջերմուկում տեղի ունեցած միջադեպիկապակցությամբ, որի ժամանակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները փակել էին Գարեգին Բ-ի ճանապարհը և պահանջում էին, որ նա իջնի մեքենայից եւ շփվի իրենց հետ.
«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար»,-ասված է Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



