Վրաերթ Երեւանում. հետիոտնը չթույլատրված հատվածով է փողոցն անցել
ОБЩЕСТВОԵրեւանում վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 15-ին ժամը 19:00-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանն իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետեւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը. նա մոտ 55-60 տարեկան տղամարդ է:
Վարորդը տեղում սթափության փորձաքննության է ենթարկվել. պարզվել է, որ նա սթափ վիճակում է եղել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



