Հելսինկիում ավարտվել է Թրամփ-Պուտին դեմառդեմ հանդիպումը
МЕЖДУНАРОДНОЕՖինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ավարտվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի դեմառդեմ հանդիպումը:
Ինչպես հայտնում է russian.rt.com-ը, հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ՝ չնայած, որ նախատեսված էր մեկուկես ժամ:
Ակնկալվում է, որ դրան կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները՝ ենթադրաբար 1 ժամ 45 րոպե տևողությամբ: Սակայն չի բացառվում, որ բանակցությունները կարող են ավելի երկար տևել:
Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:
Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ նախագահները հանդիպման արդյունքներով գրավոր հայտարարությամբ հանդես չեն գա ու արդյունքները կամփոփեն բանավոր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



